Պոլիմերբետոն, պլաստբետոն, բետոն, որում կապակցանյութեր են սինթետիկ պոլիմերները (սովորաբար պոլիեթերային, էպօքսիդային, ֆուրանային և այլն)։ Պոլիմերբետոնի կազմի մեջ մտնում են նաև նուրբ դիսպերսային բաղադրիչ (նվազեցնում է պոլիմերի ծախսը), խոշոր և մանր Լցանյութ․ Պոլիմերբետոնի առավելություններն են բարձր ամրությունը (սեղմման դեպքում՝ 80-120 Մպա, ծռման դեպքում՝ մինչև 30-50 Մպա), մաշակայունությունը և ունիվերսալ քիմիական կայունությունը ինչպես նաև այլ նյութերի նկատմամբ լավ ադհեզիան։ Կիրառվում է գլխավորապես արդյունաբերական շենքերի հատակները ծածկապատելու և կրող կոնստրուկցիաները երեսապատելու, ճանապարհների ու օդանավակայանների համար բարձրորակ ծածկույթներ պատրաստելու և երկաթբետոնե կոնստրուկցիաները (կամուրջներ, աստիճաններ, ճանապարհներ) վերանորոգելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 355