Պոդհալե (լեհ.՝ Podhale), պատմաաշխարհագրական մարզ Լեհաստանի հարավում։ Այն տեղակայված է Սլովակիայի սահմանին՝ Տատր լեռների հյուսիսային ճյուղերի և Բյալի Դունայեց ու Չառնի Դունայեց գետերի ավազանների հատվածում, ինչպես նաև Դունայեց գետի վերին հոսանքի ավազանում[1][2]։

Պոդհալեի լեռնային լանդշաֆտը Մալե Ցիխեում (լեհ.՝ Małe Ciche)
Պոդհալեի կենտրոնի՝ Նովի Տարգի համայնապատկեր

Պոդհալեն գտնվում է «Փոքր լեհական» վոյեվոդության սահմաններում։ Պոդհալեի տարածքում են գտնվում այնպիսի քաղաքներ, ինչպիսին են՝ Նովի Տարգը (Պոդհալեի պատմական կենտրոնը, որը տեղացիներն անվանել են ուղղակի «քաղաք») և Զակոպանեն։ Կան նաև գյուղեր՝ Չարնի Դունայեց, Բյալի Դունայեց, Բյալկա Տատշանսկա, Բուկովինա Տատշանսկա և այլն։ Բնակչությունն իրենից ներկայացնում է ենթաէթնիկական, գուրալների խումբ՝ պոդգալյան[3]։

Պոդհալե անունն առաջացել է XIX-րդ դարի կեսերին, սկզբում այն վերաբերում էր Տատրի միայն հյուսիսային լանջերին, իսկ հետո տարածվեց նաև ավելի հյուսիս գտնվող տարածքների վրա։ XX-րդ դարի սկզբին իր մեջ մտան նաև Նովի Տարգայի տարածքները։

Տարածաշրջանը բաժանվում է մի քանի մասերի՝ Քարքարոտ Պոդհալե (հարավում), Միջին Պոդհալե (Նովի Տարգայի հարթավայրային հատվածում), Արևելյան Պոդհալե (Դունայեցի ձախափնյա հատվածով դեպի Նովի Տարգա) և Ներքին Պոդհալե (Ռաբկիի տարածքում)[4]։

Պոդհալեն հիմնվել է Լեհերի կողմից XI-րդ դարում, բնակչությունը եկել է հարավ Ռաբի գետի և ներքին Դունայցի ավազաններից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 284.
  2. Podhale // Słownik geograficzny Królestwa Polskiego i innych krajów słowiańskich. — Warszawa: nakł. Filipa Sulimierskiego i Władysława Walewskiego, 1880—1914. — Т. 3. — С. 389.
  3. «Dialekty i gwary polskie. Kompendium internetowe pod redakcją Haliny Karaś» (լեհերեն) — Opis dialektów polskich. Dialekt małopolski. Podhale. Geografia regionu. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին.
  4. «Dialekty i gwary polskie. Kompendium internetowe pod redakcją Haliny Karaś» (լեհերեն) — Opis dialektów polskich. Dialekt małopolski. Podhale. Historia regionu. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել