Պլաոշնիկ (կամ կարճ՝ Պլաոշ (մակեդոներեն՝ Плаошник, Плаош), Օխրիդ հնագույն քաղաքի պատմական կենտրոն, այժմ՝ հնագիտական պեղումների վայր, խոշոր հոգևոր, մշակութային և զբոսաշրջային կենտրոն։ Գտնվում է Օխրիդյան լճի արևելյան ափին, Սամուիլյան ամրոցից 250 մետր բարձրության վրա։

Պլաոշնիկ
Սուրբ Պանտելեիմոնի եկեղեցի
Քրիստոնեական բազիլիկ
Կնքավազանի մնացորդներ

Պատմություն

խմբագրել

Դեռ 893 թվականին այս վայրում կառուցվել էր սուրբ Կլիմենտ Օխրիդեցու տաճարը, և այդ կառույցը համարվում էր ամենահներից մեկը քաղաքի տարածքում։ Տաճարը դարձավ խոշորագույն մշակութային և կրթական կենտրոնը շրջանում, քանի որ նրանում գործում էր հռչակավոր Օխրիդի գրադպրոցը, որտեղ ուսուցման համար օգտագործվում էր նորաստեղծ սլավոնական այբուբենը՝ Կիրիլիցան։ Դպրոցը նշանակալի ազդեցություն թողեց սլավոնական գրի և գրականության ձևավորման վրա, այնտեղ սովորեցին մի քանի հազար աշակերտներ։ Սուրբ Կլիմենտը թաղվեց տաճարից ոչ հեռու իր ձեռքով սարքած դամբարանում։ Այնուամենայնիվ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ կառույցները բազմաթիվ անգամ թալանվեցին և ավերվեցին, շատ կրոններ և մշակութային արժեքներ կորսվեցին, Կլիմենտ Օխրիդեցու տաճարը ամբողջությամբ վերացվեց, իսկ նրա հիման վրա կառուցվեց մզկիթ։

Վերականգնողական աշխատանքներ

խմբագրել

Վանքային համալիրի վերածնունդը սկսվեց ընդամենը 2000 թվականի դեկտեմբերին։ Այդ նպատակով մշակվեցին մասշտաբային նախագծեր, որոնց իրականացման համար զբաղվում էին մի քանի հարյուր որակավորված մասնակգետներ ամբողջ երկրից։ Ունեցած հին գծագրերի միջոցով 2002 թվականի օգոստոսին նրանց հաջողվեց եկեղեցին վերականգնել իր սկզբնական տեսքով՝ ընդհուպ մինչև ինտերիերը։ Նոր վանքը անվանեցին սուրբ Պանտելեիմոնի հիշատակին, արդյունքում այստեղ վերադարձան որոշ արժեքավոր մասունքներ, մասնավորապես այստեղ պահվում է սուրբ Կլրիմենտի մարմարե սարկոֆագը, 11-12-րդ դարերի գեղարվեստը, այն ժամանակվա հին հատակի հատվածներ։ Նշանակալի է, որ ճարտարապետների կողմից պատրաստվեց ապակե հատակ, որի միջով այցելուները կարող են դիտել ներքևում գտնվող ավելի հին վանքի փլատակները։

Ժամանակի հետ վերականգնվեց և Օխրիդի գրադպրոցը, նոր կառույցը ստացավ Սլավոնական համալսարան անվանումը։ Համալսարանն ընդգրկում է մեծ գրադարան՝ հին ձեռագրերի և գրքերի պահպանման համար, ինչպես նաև պատկերասրահ՝ 800-ից ավելի սրբապատկերներով։ Հնագիտական պեղումների արդյունքում հետազոտողները հայտնաբերեցին բազիլիկի հիմքեր, կնքավազաններ, 5-6-րդ դարերի նախշերով խճանկարային հատակներ, մարդիկ և կենդանիներ պատկերող զարդաքանդակներ։ Ղեկավարությունը պլանավորում է հետագայում շարունակել Պլաոշնիկի վերականգնումը և հնարավորինս նրա բոլոր օբյեկտները հասցնել ամբողջական վերականգնման[1][2][3][4]։

Հղումներ

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Плаошник, описание, история, фото, точный адрес
  2. «Ohrid – "Plaosnik" will look the same as in the time of St. Kliment». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  3. Journey to Macedonia Արխիվացված 2012-06-30 archive.today Part II: St. Clement of Ohrid, Fr Samuel, December, 2006
  4. Institute of Conservation and Restoration and Museum – Ohrid; Plaoshnik, Then and now -Brochure No. 6