Պլազմային շարժիչ, հրթիռային շարժիչ, որում աշխատանքային մարմինը (հրթիռային վառելիքը) արագանում է՝ գտնվելով պլազմային վիճակում։ Պլազմային շարժիչում աշխատանքային մարմնի արտահոսքի արագությունները զգալիորեն մեծ են սովորական գազադինամիկական (քիմիական կամ շերմային) շարժիչների սահմանային արագությունից։

Պլազմային շարժիչները լինում են միջուկային և էլեկտրական։ Միջուկային պլազմային շարժիչում աշխատանքային մարմինը, անցնելով միջուկային ռեակտորի միջով, վերածվում է պլազմայի, որից հետո դուրս է նետվում հատուկ ծայրափողակներով։ Էլեկտրական պլազմային շարժիչում դուրս նետվող պլազմայի արագացման համար անհրաժեշտ էներգիան վերցվում է էլեկտրական աղբյուրներից։ Այս տեսակի շարժիչները կոչվում են նաև էլեկտրառեակտիվ։ Հայտնի են դրանց բազմաթիվ տարատեսակները, որոնք միմյանցից տարբերվում են պլազմայի առաջացման և արագացման մեխանիզմով։

Պլազմայի արագացումը պայմանավորված է կամ գազակինետիկ ճնշման գրադիենտով կամ Ամպերի ուժով, որն առաջանում է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտերի փոխազդեցության ժամանակ։ Առաջին դեպքում պլազմային շարժիչը կոչվում է էլեկտրաջերմային, երկրորդ դեպքում՝ էլեկտրամագնիսական։ Կան նաև այնպիսի շարժիչներ, որոնցում պլազման արագացվում է կարճ էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությամբ։ Պլազմային շարժիչներն ունեն շատ փոքր քարշի ուժ, սակայն դրանք սովորական ռեակտիվ շարժիչների համեմատությամբ ավելի քիչ նյութ են ծախսում։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Дмитрий Мамонтов (Декабрь 2005). «Потомки повелителя ветров: Вместо сердца - плазменный мотор!» (ռուսերեն). Популярная механика. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  • Lisa Grossman (27.07.09). «Плазменный мотор: 40 дней до Марса» (ռուսերեն). Популярная механика. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 314  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլազմային շարժիչ» հոդվածին։