Պիֆկե (գերմ.՝ Piefke), կրճատ՝ Պիֆ (Pief), մականուն, որով Ավստրիայի, հատկապես՝ Վիեննայի բնակիչներն անվանում են Գերմանիայի մի մասի բնակիչներին, այժմ այսպես են անվանում հիմնականում գերմանացի զբոսաշրջիկներին։ Հենց Գերմանիայում այս մականունը կիրառվում է որպես պարծենկոտ կամ երևակայող մարդու կատակով բնութագրելու համար։

Պարոն Պիֆ

Կիրառություն խմբագրել

Մականունը, սովորաբար, վերաբերում է Մայնից հյուսիս ընկած նախկին Պրուսիայի բնակիչներին, մասնավորապես հյուսիսային, բեռլինյան, բրանդերբուրգյան և վեստֆալյան բարբառներով խոսողներին։ Այդ սահմանը կոչվում է նաև "«Սպիտակ նրբերշիկի հասարակած»։ Թյուրինգ-վերինսաքսոնյան բարբառով խոսող միջին Գերմանիայի բնակիչներին այս մականուն է, որպես կանոն, չի վերաբերում։ Այս բառից կան շատ ածանցյալներ (Piefkenese, Piefkei): Պիֆկեն բնորոշվում է ըստ հյուսիսգերմանական նախադասության հնչերանգի։ Պիֆկեին վերագրվող կարծրատիպերին վերագրվում են աղմուկը, կոպտությունը, անզգացմունքայնությունը, խոհարարական անճաշակությունը, ավստրիական մշակույթի և ավանդույթների անընկալություն, ինչպես նաև ավստրիական գրականությունը որպես գերմանական նշելը։ Այս կարծրատիպերից որոշները կապված են կաթոլիկների և բողոքականների մշակութային առանձնահատկությունների հետ։

Անունը տրվում էր նաև գերմանացի բանաստեղծ և նկարիչ Վիլհելմ Բուշի «Պլիխ և Պլյուխ» մանկական գրքում «հիմար է անգլիացուն» ներկայացնելու համար։

Ժամանակակից մշակույթում խմբագրել

Վերջին շրջանում «Պիֆկե» եզրույթը մտել է գրականության մեջ, նրան հաճախ վերաբերում են հումորով, եզրույթն ընդգրկված է Ավստրայի ուղեցույցներում։ Ֆելիքս Միտերերտ գրել է «Սագա Պիֆկեի մասին», որի հիման վրա, ըստ սկզբում ավստրիական, իսկ հետո գերմանական հեռուստատեսությամբ արվեց հաղորդումների շարքը։ Գիրքն Ալպերում գերմանական տուրիզմի կապակցությամբ սուր բանավեճի առիթ հանդիսացավ։

Գրականություն խմբագրել

  • Schneider, Joachim, 1993, "Gottfried von Frankfurt a. O." in Mitteilungen des historischen Vereins zu Frankfurt (Oder) e.V., 1. Heft 1993, S. 7-13