Պիրոֆոբիա (հին հունարեն՝ πῦρ` կրակ, հուր, և φόβος` վախ), յուրահատուկ ֆոբիա, որն իրենից ներկայացնում է մշտական, իռացիոնալ, կպչուն, խուճապային վախ կրակից, հրդեհներից, սևեռուն վախ կենդանի այրվելուց, այրվածքներ ստանալուց կամ հրդեհի հետևանքով ունեցվածքը կորցնելուց[1]։ Լայն տարածում ունի տարերային ու տեխնածին աղետներից փրկված, այրված մարդկանց, հրդեհների վկաների մոտ[2], սակայն նման ֆոբիա կարող է առաջանալ նաև ֆիլմի դիտումից հետո տպավորության տակ կամ ԶԼՄ-ի կողմից հրդեհների մասին հաղորդագրություններից։ Երբեմն պիրոֆոբիան զարգանում է մանկական վախերից[3]։

ՆկարագրությունԽմբագրել

Հրդեհներից զգուշանալու ոչ բոլոր միջոցներն են ֆոբիա հանդիսանում։ Կրակից և հրդեհից առաջ իրական վախը, ինչպես նաև անվտանգության կանոնների ճիշտ պահպանումը ֆոբիայի դրսևորում չեն։ Այս վախը վերածվում է ֆոբիայի միայն այն ժամանակ, երբ այն դառնում է կպչուն և դրսևորվում է խիստ անհանգստություն, մշտական անքնություն, անինքնավստահություն (օրինակ` պիրոֆոբիայով մարդը կարող է մի քանի անգամ վերադառնալ տուն` ստուգելու՝ արդյոք անջատված են գազը, էլեկտրական սարքերը և այլն[4]): Այս ֆոբիայով տառապող անձն անընդհատ վախենում է հրդեհներից, իր երևակայության մեջ պատկերացնում է հրդեհներից և այրվածքներից ցավոտ մահվան դեպքեր, փնտրում է տեղեկատվություն ԶԼՄ-ում հրդեհների և զոհերի մասին[5], վախենում է նայել այրված շենքերին, հրդեհի հետքերին[6], այրված դիակներին կամ վախենում է հրշեջ մեքենաների կողքով անցնել, մանավանդ, եթե միացրած է ազդանշանային սարքը։

Հրդեհից մահվան վախը ենթադրում է այլ ֆոբիաների առաջացում և զարգացում, օրինակ՝ աերոֆոբիա (օդային վթարների ճնշող մեծամասնությունն ուղեկցվում է ուժեղ հրդեհներով), ամակսոֆոբիա (երբեմն վթարի ժամանակ մեքենայի մեխանիկական դեֆորմացիան հրդեհ է առաջացնում), կլաուստրոֆոբիա (երբ պիրոֆոբիայով տառապողն անընդհատ վախենում է հրդեհի դեպքում այրվող պարփակված տարածքից դուրս չգալուց), սեյսմոֆոբիա (հրդեհները հաճախ տեղի են ունենում երկրաշարժերի հետևանքով) և այլն։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Словарь терминов и определений на медицинскую тематику, словарь болезней(չաշխատող հղում)
  2. Страх, после пожара
  3. Боязнь огня после пожара
  4. «Навязчивый страх - как справиться с фобией?»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին։ Վերցված է 2013-05-22 
  5. «Пирофобия - боязнь огня»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2013-05-20 
  6. Страх пожара выгоняет людей на ночные дежурства