Պիեռ Կուրտադ
ֆրանսիացի գրող
Պիեռ Կուրտադ (ֆր.՝ Pierre Courtade, հունվարի 3, 1915[1] կամ մարտի 3, 1915[2], Գանյեր դը Բիգոր[3] - մայիսի 14, 1963[3][1][2], Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի լրագրող, գրող, Ֆրանսիայի կոմկուսի ԿԿ անդամ (1954), Դիմադրության շարժման (Լա Ռեզիստանս) մասնակից (1940-1944)։
Պիեռ Կուրտադ Pierre Courtade | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1915[1] կամ մարտի 3, 1915[2] |
Ծննդավայր | Գանյեր դը Բիգոր[3] |
Վախճանվել է | մայիսի 14, 1963[3][1][2] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, գրող և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Լ'Յումանիտե |
Գրել է «Նոթեր հակակոմունիզմի մասին» (1946), «Սպանություն Աթենքում» (1952, Կ. Ռուայի հեղինակակցությամբ) հրապարակախոսական գրքերը, «Զիմմի» (1951) քաղաքական վեպ-ռեպորտաժը, «Սև գետը» (1953) վեպը, «Կարմիր հրապարակ» (1961) քաղաքական և միաժամանակ ինքնակենսագրական վեպը։ Կուրտադի նովելներն ամփոփված են «Հանգամանքներ» (1946) և «Բարձրակարգ կենդանիներ» (1956) ժողովածուներում։ 1960 թվականից եղել է «Յումանիտե» թերթի թղթակիցը Մոսկվայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Куртад Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 35)։ |