Պիանո (իտալ.՝ piano, բառացի՝ մեղմ, կրճատ գրվում է՝ p), երաժշտության մեջ՝ դինամիկայի հիմնական նշումներից մեկը։ Հակադիր է ֆորտեին։ Պիանիսսիմո՝ pianissimo (рр)՝ շատ մեղմ, պիանո պիանիսիմո՝ piano pianissimo (ppp)՝ ավելի շատ մեղմ են։ Պիանո բառը հաճախ գործածվել է forte piano (դաշնամուր)-ի փոխարեն և իբրև դրա կրճատ նշում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։