Պերօքսիդային թթուներ, գերօքսիդային թթուներ (պերթթուներ), մոլեկուլում գերօքսիդային խումբ՝ —Օ— —Օ- պարունակող թթուներ։ Անօրգանական Պերօքսիդային թթուներում —0—0— խումբը մտնում է կոմպլեքսային անիոնի բաղադրության մեջ։ Պերօքսիդային թթուներ են առաջացնում տարրերի պարբերական համակարգի IV—VI խմբերի տարրերը (C, N, Տ, Ti, V, Cr և այլն)։ Կիրառական նշանակություն ունեն ծծմբի Պերօքսիդային թթուները գերօքսիդմիածծմբական թթուն (Կարոյի թթու)՝ H2SO5, գերօքսիդերկծծմբական թթուն (գերծծմբական թթու)՝ H2S2O3, որոնք անգույն բյուրեղական նյութեր են (հալվում են համապատասխանաբար 45oC և 65oC-ում)։ Այդ թթուները և նրանց աղերը ուժեղ օքսիդներ են։ Ստացվում են ծծմբական թթվի խիտ լուծույթների էլեկտրոլիզի միջոցով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 287
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերօքսիդային թթուներ» հոդվածին։