Պերուն (ռուսերեն՝ Перун, բելառուսերեն՝ Пярун, լիտվերեն՝ Pērkons), սլավոնական և բալթյան ժողովուրդների հեթանոսական պանթեոնի գլխավոր աստվածությունը, տարածված էր նաև մյուս հնդեվրոպական ժողովուրդների մոտ, տարբեր անուններով։ Որպես գերագույն աստված, ուներ մի շարք ֆունկցիաներ, բայց հիմնականում պաշտվում էր որպես ամպրոպի և կայծակի աստվածություն։

Պերուն
Перун.1998г.смеш.,тех.,бум.40,5х27,5.jpg
Տեսակորոտի աստված, բնության աստվածություն, Slavic deity?, King of the Gods? և storm deity?
ԴիցաբանությունՍլավոնական դիցաբանություն, Lusatian mythology?, Serbian mythology? և ռոդնովերիյե
Սեռարական
Երևի համընկնում էPerkūnas?, Զևս, Յուպիտեր և Թոր
Commons-logo.svg Perun Վիքիպահեստում
Gromoviti znaci ("Ամպրոպային նշաններ") - Պերունի հնագյուն խորհրդանիշներ, որոնք մինչ այժմ պատկերվում են արևելյան սլավոնների շինությունների վրա՝ տունը կայծակից պաշտպանելու նպատակով։

Ռուսիայում քրիստոնեության հաստատումից հետո Պերունի պաշտամունքի հատկանիշները պահպանվել են ռուսական ուղղափառ եկեղեցու սրբերից մեկի՝ Սուրբ Եղիայի պատկերում։