Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

տուն-թանգարան

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907 թթ.) հայրական տան հիման վրա։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պերճ Պռոշյանի տուն-թանգարան
Պերճ Պռոշյանի տուն թանգարան.JPG
Տեսակհուշային թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
ՏեղագրությունՊռոշյան 4, Աշտարակ, Արագածոտնի մարզ, ՀՀ
Կազմված էՊերճ Պռոշյանի կիսանդրի
ՀասցեՊռոշյան փող., 10[1]
Հիմնադրված է1948

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականի մայիսի 16-ին մեծանուն գրողի ծնված տան տեղում։ Սկզբում թանգարանն իրենից ներկայացրել է Պռոշյանների տան հացատունն ու երկու փոքրիկ սենյակները, հետագայում՝ 1965 թվականին կառուցվել է ևս մեկ սենյակ։ Թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է 1990 թվականին։ Շենքում կա նաև մառան, թոնրատուն, որտեղ հավաքված են 18-19-րդ դդ. պղնձե, կավե, փայտյա կենցաղային իրեր, սպասք։ Մյուս սրահներում ցուցադրված են Պռոշյանի կյանքին, գրական-հասարակական գործունեությանը վերաբերվող նյութեր, նկարներ, անձնական իրեր։

 
Պերճ Պռոշյանի հուշարձանը թանգարանի բակում, քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան

ՑուցադրությունԽմբագրել

Հուշային տանը կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, որոնք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ։

Տուն-թանգարանն ունի 2000-ից ավելի հուշային և օժանդակ նյութեր, որոնք ներկայացնում են Պռոշյանի գրական, մանկավարժական, հասարակական գործունեությունը[2]։ Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաև ցուցադրությունը։

Թանգարանի բակում է գտնվում Պերճ Պռոշյանի հուշարձանը (քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան

ՄիջոցառումներԽմբագրել

Թանգարանը համարվում է Աշտարակի գործուն մշակութային օջախներից է մեկը։ Այստեղ պահպանվում է Պռոշյանի հիշատակը, պրոպագանդվում նրա ստեղծագործությունը, կազմակերպվում են միջոցառումներ։

ՀասցեԽմբագրել

Թանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Պռոշյան 4 հասցեում։

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.1/31

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել