Պերիտեկտիկա (հուն․ Λеερπτχηω-հալում եմ, ջրիկացնում եմ), հեղուկ, որը հաստատուն ճնշման տակ հավասարակշռված է կոմպոնենտների քանակին հավասար թվով բյուրեղական ֆազերի հետ և ջերմաստիճանն իջեցնելիս բյուրեղական ֆազերի թիվը պակասում է մեկով։ Պերիտեկտիկայի օրինակ է ջուր-նատրիումի սուլֆատ երկկոմպոնենտ համակարգում ըստ զանգվածի 33,2% Na2S04 պարունակող լուծույթը, որը 32,4 °C-ից հավասարակշռված է Na2SC4 և Na2S04 10Н2О բաղադրության բյուրեղական ֆազերի հետ։ 32,4 °C-ից ցածր ջերմաստիճաններում լուծույթը հավասարակշռված է միայն Na2S04 · 10H20, իսկ բարձր՝ միայն Na2S04 բաղադրության բյուրեղների հետ։ Հաճախ Պերիտեկտիկա են անվանում նաև վիճակի դիագրամի այն կետը, որտեղ հատվում են պերիտեկտիկական բաղադրության լուծույթի հետ հավասարակշռված երկու պինդ ֆազերի բյուրեղացման սկիզբը ցույց տվող ջերմաստիճանի կորերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 274 CC-BY-SA-icon-80x15.png