Պերեվոզ , քաղաք (2001-ից[1]) Ռուսաստանի Նիժեգորոդյան մարզում, Պերևոզսկի համայնքային շրջանի վարչական կենտրոն[2]։

Բնակավայր
Պերեվոզ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մակերես6 կմ²
Բնակչություն8999 մարդ (2021)
Հեռախոսային կոդ83148
Փոստային դասիչ607400
Պերեվոզ (Ռուսաստան)##
Պերեվոզ (Ռուսաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Պյանա գետի, ինչպես նաև Մոսկվա-Եկատերինբուրգ ուղու վրա։

Պատմություն խմբագրել

Պերեվոզ բնակավայրը ծագել է 16-րդ դարի երկրորդ կեսին։ Բնակավայրի մասին առաջին հիշատակությունները վերաբերվում են 1593 թվականին։ Այդ շրջանում եղել է փոքր գյուղ։

1630-ական թվականների երկրորդ կեսին Պերեվոզը դառնում է գյուղ։ Մինչև 1764 թվականը պատկանել է եկեղեցուն։

1779 թվականին գյուղը վերածվել է տարածաշրջանային քաղաքի, իսկ 1798 թվականին՝ արտահաստիքային քաղաքի։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կրկին դարձել է գյուղ։

1962 թվականին գյուղը վերակազմավորվել և դարձել է քաղաքատիպ ավան[3]։ 2001 թվականի փետրվարի Նովգորոդի օրենքի համաձայն ստացել է քաղաքի կարգավիճակ[1]։

Բնակչություն խմբագրել

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության քանակով քաղաքը գտնվում էր 921-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1112 քաղաքների շարքում[4]։

Մշակույթ խմբագրել

Պերեվոզում կա մշակույթի պալատ, մանկական արվեստի դպրոց և գրադարան։ Գործում են Շանս պարային խումբը, ժողովրդական վոկալի անսամբլ Յունոնա (միջազգային մրցույթի դափնեկիր), թատերական ստուդիա Սվետլի ֆոն և այլ խմբեր։

Արդյունաբերություն խմբագրել

Պերեվոզում գործում է ձիարշավարան, ասֆալտի, հացի գործարան և կարի ֆաբրիկա։ Ջուլհականոցը փակվել է և դրա տեղում կառուցվել է գրասենյակային շենք։ Գործում է նաև էլևատոր, որը լավագույնն է։

Զանազան խմբագրել

  • Պերեվոզ քաղաքը 2007 թվականին հաղթող է ճանաչվել մարզային բարեկարգման մրցույթում։
  • 2008 թվականին քաղաքում լողավազանով սպորտային համալիր և կինոթատրոն է կառուցվել։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Закон Нижегородской области № 159-З. Портал Минюста РФ (15 января 2001). — «Об отнесении рабочего посёлка Перевоза Перевозского района к категории города районного значения». Проверено 16 октября 2011.
  2. Населённые пункты Перевозского района
  3. СССР. Административно-территориальное деление союзных республик на 1 января 1980 года / Составители В. А. Дударев, Н. А. Евсеева. — М.: Известия, 1980. — 702 с. — С. 120
  4. с учётом городов Крыма
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերեվոզ» հոդվածին։