Պերես (եբրայերեն՝ הר פרסՀար Պերես, արաբ․՝ تل الفرس‎‎, Թալ ալ Ֆարաս), հրաբխային ծագում ունեցող լեռ Իսրայելի տարածքում գտնվող Գոլանի բարձունքների կենտրոնական մասում, Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, Կեշեթ բնակավայրից 5,5 կմ հեռավորության վրա[1]։

Պերես
Տեսակհրաբուխ և լեռ
Երկիր Իսրայել և  Սիրիա
Վարչատարածքային միավորԳոլանի բարձունքներ
ԼեռնաշղթաԳոլանի բարձունքներ
Մասն էԳոլանի բարձունքներ
Բարձրությունը ծովի մակարդակից929 մետր

Նկարագրություն խմբագրել

Լեռան ամենաբարձր կետը ծովի մակարդակից 929 մետր է (3,048 ոտնաչափ) կամ գետնի մակարդակից մոտ 200 մետր (660 ոտնաչափ)։ Լեռը ամենահարավայինն է դեպի Գոլանի բարձունքների հյուսիսային մասեր ձգվող հանգած հրաբուխների շարքում։ Լեռան գագաթին կա 200 մետր տրամագծով և 35 մետր խորությամբ (115 ոտնաչափ) լավ պահպանված խառնարան։1974 թվականի սեպտեմբերից Պերեսի լեռան լանջին գործում է Մերոմ Գոլան կիբուցի գործարանը, որտեղ մանրացնում են թեթև հրաբխային նյութեր։ Նյութը հետագայում օգտագործվում է արդյունաբերական շինարարության, բլոկների արտադրության, շենքերի, ճանապարհաշինարարության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերես (լեռ)» հոդվածին։