Պետրոս I-ի ամառային պալատ

Պետրոս I-ի ամառային պալատ (ռուս.՝ Летний дворец Петра I), մինչև օրս իր նախնական տեսքը պահած շինություն։ Կառուցվել է որպես Պետրոս I–ի նստավայր Սանկտ Պետերբուրգի Ամառային այգում։ Հանդիսանում է Ռուսական պետական ​​թանգարանի մասնաճյուղը։ Այժմ փակ է՝ վերանորոգման նպատակով։

Պետրոս I-ի ամառային պալատ
Summer Palace of Peter I.jpg
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան[1]
Ճարտարապետական ոճ`բարոկկո ճարտարապետություն
Ճարտարապետ`Դոմենիկո Անդրեա Տրեզինի
Вид на Летний сад с Прачечного моста.jpg

ՇինությունԽմբագրել

Ամառային պալատը կառուցվել է բարոկկո ոճով՝ Դոմինիկո Տրեզինիի նախագծով, 1710-1714 թվականներին։ Այն քաղաքի ամնահին շինություններից է։ Երկհարկանի պալատը բավականաչափ համեստ է և կազմված է ընդամենը տասնչորս սենյակներից ու երկու խոհանոցից։

Նստավայրը օգտագործվում էր տարվա տաք ամիսներին՝ մայիսից հոկտեմբեր, այդ իսկ պատճառով պատերը բավականին բարակ են, իսկ պատուհաններն ունեն մեկական կաղապարներ։ Ներքին զարդարումը կատարել են նկարիչներ Ա․ Զախարովը, Ի․ Զավարզինը, Ֆ․ Մատվեևը։

Պալատի առաջնային պատը զարդարված է 29 բարելյեֆներով, որոնց վրա ալեգորիկ կերպարներով պատկերված են Հյուսիսային պատերազմի դրվագներ։ Բարելյեֆները կատարել է գերմանացի ճարտարապետ և քանդակագործ Անդրեաս Շլյուտերը։

ՊատմությունԽմբագրել

Պետրոս Մեծը առանձնանում էր մասնակիորեն առանձնացած պալատ և այնտեղ անցկացնում ամառները՝ 1712 թվականից մինչև իր մահը (1725)։ Նա զբաղեցնում էր ստորին հարկը, իսկ երկրորդ հարկում Եկատերինա I–ն էր։ Կայսեր մահից հետո՝ ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսերը, պալատը օգտագործվում էր որպես պալատականների և աստիճանավորների ամառային նստավայր։ Մասնավորապես Ամառային այգում նածընտրում էր բնակվել Աննա Լեոպոլդովնան՝ Իվան VI–ի մայրը, ով իրենից ոչ հեռու բնակեցրել էր իր սիրեկան Կառլ Լինարին։

1934 թվականին պալատի շենքում կառուցվում է պատմակենցաղային թանգարան։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին շինությունը զգալիորեն վնասվել է․ պոկվել էին պատուհանների կաղապարները, ներսից թափվել էր կրաշաղախը, տանիքը գնդակահարվել էր։ Պալատի վերականգնումը սկսվել էր 1946 թվականին։ 1947 թվականին թանգարանը բացվել էր այցելուների համար։ 1950-1960-ական թվականներին իրականացվել էր ամբողջական վերանորոգում՝ նախնական տեսքը վերականգնելու նպատակով, փոխվել էր հատակը, ջեռուցման համակարգը, վերականգնվել էին պատկերները, պատերի վրա ամրացրել էին կտորի պաստառներ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM — 1994.

Արտաքին հղումներԽմբագրել