Պետրոս Ավետիսյան

հայ ֆուտբեոլիստ

Պետրոս Ավետիսյան (հունվարի 7, 1996(1996-01-07)[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան[3]։

Պետրոս
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1996(1996-01-07)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 178 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տոբոլ

Կարիերա խմբագրել

Ծնվել է Երևանում։ Սկսել է իր կարիերան Մալաթիայի ֆուտբոլային դպրոցում, որը հետագայում վերանվանվեց «Բանանց»։ Դրանից հետո, Պետրոսը անցավ բոլոր երիտասարդական մակարդակները, 2014/15 թվականների մրցաշրջանում Հայաստանի առաջին լիգայում նա դարձավ «Բանանց 2»-ի լավագույն ռմբարկու և տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ 2014 թվականին նոյեմբերի 11-ին նա իր նորամուտը նշեց Հայաստանի բարձրագույն խմբում՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղի ժամանակ։ Երկու շաբաթ անց նա ընդգրկվեց թիմի հիմնական կազմում։ 2015/16 թվականներին եղել է «Բանանցի» հիմնական խաղացողներից մեկը։ Ակումբն այդ մրցաշրջանում նվաճել է Հայաստանի գավաթը։ Նրա խաղը գնահատված է եղել շատ ֆուտբոլային մասնագետների կողմից։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Ավետիսյանը կարող է դառնալ երկրորդ Հենրիխ Մխիթարյանը, եթե նրա պես սկսի քրտնաջան աշխատել։ «Բանանց»-ի գլխավոր մարզիչ՝ իսպանացի Տիտո Ռամալյոն[4] նշել է, որ Ավետիսյանն ունի մեծ ներուժ և տաղանդ։

2016 թվականին հուլիսի 29-ին Ավետիսյանը Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ վարձակալական հիմունքներով 6 ամսվա պայմանագիր կնքեց և 2016/17 թվականներին մրցաշրջանի առաջին մրցաշրջանում գրեթե բոլոր խաղերը սկսեց ակումբի մեկնարկային կազմում[5]։ 2017 թվականի հունվարի 23-ին նա տեղափոխվեց «Փյունիկ»[6]։

2019թ.-ի մարտի 27-ին տեղափոխվեց «Արարատ Արմենիա»։

- Ո՞վ է Ձեր ֆուտբոլային կուռքը:

- Ֆուտբոլային կուռք որպես այդպիսին չունեմ։ Մանուկ հասակում շատ էի սիրում Զիդանին և Ռոնալդինյոյին, իսկ ավելի մեծ հասակում շատ էի հավանում Ինյեստայի խաղը։

Հավաքականում խմբագրել

Հայաստանի երիտասարդական հավաքականում Պետրոս Ավետիսյանի առաջին խաղը եղել է 2015 թվականին սեպտեմբերի 8-ին՝ Ռումինիայի դեմ խաղում (2։3)։ 2016 թվականի նոյեմբերի 3-ին նա առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, բայց խաղադաշտ դուրս չի եկել։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում 2017 թվականի հունիսի 13-ին նա խփեց իր առաջին գոլը։ Ջիբրալթարի դեմ խաղում նա հանդես էր գալիս որպես թիմի ավագ։ 2019 թ. մարտի 28-ին իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրի խաղում մեր ընտրանին 0:2 հաշվով պարտություն է կրել, իսկ Պետրոս Ավետիսյանը նորամուտն է նշել ազգային հավաքականի կազմում` փոխարինման մտնելով 74-րդ րոպեին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Պետրոս Ավետիսյան. Ամեն օր ամեն ինչ անում եմ ազգային հավաքականում հանդես գալու համար - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. «Տիտո Ռամալյո. Արժեր այս ամենի մասը կազմել | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. «Պետրոս Ավետիսյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա «Փյունիկում»». fcbanants.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «Armenia - P. Avetisyan - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.