Պետրոս-Պողոս եկեղեցի (Լեֆորտովո, Մոսկվա)
Լեֆորտովոյի Պետրոս-Պողոսի եկեղեցի (Պետրոպավլովյան եկեղեցի) (ռուս.՝ Храм Петра и Павла в Лефортове (Петропавловская церковь)), ուղղափառ եկեղեցի Մոսկվայի Լեֆորտովյան շրջանում։ Մտնում է Մոսկվայի քաղաքային թեմի Պետրոպավլովյան գործակալության կազմի մեջ։ Եկեղեցու վանահայրը վարդապետ Ալեքսին (Վիլաժանին) է[2]։
Պետրոս-Պողոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կառույց, ճարտարապետական հուշարձան և եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Լեֆորտովո |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Մոսկվայի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1711 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 1711 |
Առաջին հիշատակում | 1613 |
Բարձրություն | 38 մետր |
Church of Peter and Paul in Lefortovo Վիքիպահեստում | |
hramlefortovo.ru |
Եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց երեխաների և մեծահասակների համար։
Պատմություն
խմբագրել1613 թվականին եկեղեցին օծվում է Նիկոլայ Հրաշագործի պատվին, կայսր Միխայիլ Ֆեդորովիչ Ռոմանովի մասնակցությամբ։ 1696 թվականին եկեղեցին վերակառուցեցին (գնդապետ Ֆրանց Լեֆորտի նախաձեռնությամբ) և առաջին Մոսկովյան գնդի զինվորների համար կառուցեցին փայտե եկեղեցի՝ այն օծելով առաքյալներ Պողոսի և Պետրոսի պատվին։ 1711 թվականին փայտե եկեղեցու տեղում կառուցեցին ներկայիս քարե տաճարը։
20-րդ դարում
խմբագրելԽորհրդային տարիներին եկեղեցին չփակվեց, զանգերը պահպանվեցին։ 1991 թվականին օծվեց Միխայիլ Հրեշտակապետի փոքրիկ մկրտության տաճարը, իսկ 2000 թվականին՝ Հիսուս Քրիստոսի խաչելության մատուռը։ Վեդենսկոե գերեզմանատանը գործում է տաճարին կից մատուռ, որը վերակառուցվել է Էրլանգերների տոհմական դամբարանի։
Ճարտարապետություն
խմբագրելՏաճարը հնգագմբեթ է, բացի այդ կցաշենքերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթ։ Ութ զանգակներով զանգակատունը վրանաձև է միջանցիկ լուսանցքներով։ Դրսից կան երեք մուտքեր։ Արևմտյան մուտքի վերևում պատկերված է Աստվածամոր Կազանյան սրբապատկերը, հյուսիսայինում` Պեչերյան Աստվածամոր սրբապատկերը, հարավայինում` Վլադիմիրյան Աստվածամոր սրբապատկերը։ Տաճարի բարձրությունը խաչերի հետ միասին կազմում է 38 մետր։