Պետար Ստոյանովիչ (սլովեն.՝ Petar Stojanović; ), սլովենացի ֆուտբոլիստ, «Էմպոլի» ակումբի և Սլովենիայի հավաքականի պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Պետար Ստոյանովիչ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1995(1995-10-07)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Լյուբլյանա, Սլովենիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք պաշտպան և եզրային պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

«Մարիբոր» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան է։ Մեծահասակների ֆուտբոլային կարիերան սկսել է 2011 թվականին նույն ակումբի հիմնական թիմում։ 16 տարեկան և 5 ամսական հասակում Պետարը ակումբային նոր ռեկորդ է սահմանել՝ որպես բարձրագույն դիվիզիոնում խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ խաղացողը՝ 2 ամիս 23 օրով գերազանցելով Լուկա Կրայնցի նախորդ ռեկորդը[2]։

Այնուամենայնիվ, Ստոյանովիչը չկարողացավ դառնալ հիմնական խաղացող, որի համար վարձակալվել է ստորին լիգայի «Վերժեյ» ակումբին, որից վերադառնալուց հետո նա դարձավ մարիբորցիների հիմնական խաղացողը՝ նրանց հետ նվաճելով մի շարք ազգային գավաթներ։

2016 թվականի հունվարի 5-ին Զագրեբի «Դինամոյի» հետ կնքել է 2 միլիոն եվրոյի հնգամյա պայմանագիր[3][4]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

2011 թվականին իր նորամուտը նշել Է Սլովենիայի պատանեկան հավաքականի կազմում, որի հետ մասնակցել է պատանեկան Եվրո 2012-ին, որի ժամանակ նույնիսկ գրավել է Բելգիայի հասակակիցների դարպասը, սակայն նրա հավաքականը խմբում զբաղեցրել է վերջին տեղը[5]։

2014 թվականից ընդգրկվել է Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Երիտասարդական մակարդակում մասնակցել է 3 պաշտոնական հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։

2014 թվականի նոյեմբերի 18-ին 19 տարեկան հասակում իր նորամուտը նշեց Սլովենիայի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում և դարձավ հավաքականի ամենաերիտասարդ դեբյուտը՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը Ռենե Միխելիչը սահմանել էր յոթ տարի առաջ[6]։

Գոլերը հավաքականում

խմբագրել
Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 2021 թվականի սեպտեմբերի 1 Ստոժիցե, Լյուբլյանա, Սլովենիա   Սլովենիա 1–1 1–1 ԱԱ 2022-ի որակավորում
2 2021 թվականի հունիսի 5 Ռայկո Միտիչ, Բելգրադ, Սերբիա   Սերբիա 1–1 1–4 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2022/2023

Ձեռքբերումներ

խմբագրել

«Մարիբոր»

խմբագրել
  • Սլովենիայի չեմպիոն՝ 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15
  • Սլովենիայի գավաթակիր՝ 2011/12, 2012/13
  • Սլովենիայի սուպերգավաթակիր՝ 2012, 2013, 2014

«Դինամո» (Զագրեբ)

խմբագրել
  • Խորվաթիայի չեմպիոն՝ 2015/16, 2017/18, 2018/19, 2019/20, 2020/21
  • Խորվաթիայի գավաթակիր՝ 2015/16, 2016/17, 2017/18, 2020/21
  • Խորվաթիայի սուպերգավաթակիր՝ 2019

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Soigralci in navijači odnesli tremo» (Slovenian). NK Maribor official website. 2012-03-26. Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին. Վերցված է 2012-03-27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Petar Stojanović v Zagrebški Dinamo» [Petar Stojanovic to Dinamo Zagreb] (Slovenian). NK Maribor official website. 2016-01-05. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-01-06-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. M.R. (2016-01-05). «Stojanović iz Maribora v Dinamo!» [Stojanovic from Maribor to Dinamo] (Slovenian). RTV Slovenija. Արխիվացված է օրիգինալից 2016-10-24-ին. Վերցված է 2016-01-06-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. T.O. (2012-05-10). «Nobeden izmed želenih scenarijev se kadetom ni izpolnil» (Slovenian). RTV Slovenija. Արխիվացված է օրիգինալից 2019-12-05-ին. Վերցված է 2012-05-14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Slavko Jerič (2014-11-19). «Stojanović postal najmlajši debitant v dresu Slovenije» [Stojanović became the youngest debutant in Slovenia jersey] (Slovenian). RTV Slovenija. Արխիվացված է օրիգինալից 2014-11-21-ին. Վերցված է 2014-11-20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետար Ստոյանովիչ» հոդվածին։