Պետական բանկի շենք (Դոնի Ռոստով)

շենք Դոնի Ռոստովում

Պետական բանկի շենք (ռուս.՝ Здание Государственного банка), 1915 թվականին[1] ճարտարապետ Մարիան Պերետյատկովիչի նախագծով նեոդասական ոճով կառուցված շենք Դոնի Ռոստովում՝ նախատեսված Ռուսական Կայսրության Պետական բանկի գրասենյակի համար։ Ռուսաստանի կենտրոնական բանկի ռոստովյան մասնաճյուղն է։ Շենքն ունի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պետական բանկի շենք
Տեսակբանկի շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Բանկի հին շենքը

20-րդ դարի սկզբին Պետական բանկի գրասենյակը գտնվում էր Բոլշայա Սադովայա փողոցի և Սրեդնի պողոտայի (այժմ` Սոկոլովի պողոտա) անկյունում գտնվող երկհարկանի շենքում։ Բանկը տարածք չուներ և ստիպված էր վարձակալել լրացուցիչ տարածքներ։ Այնուհետև որոշվեց նոր շենք կառուցել, փոխարինելու հնին[3]։

Պետական բանկի գրասենյակի շենքի նախագիծը մշակվել է 1910 թվականին ճարտարապետ Մարիան Պերետյատկովիչի կողմից։ Սկզբում նախահաշվային հատկացումներն ու հաշվարկները վերահսկում էր ճարտարապետ Ս. Վ. Պոպիլինը, սակայն նրան աշխատանքից հեռացրեցին դանդաղաշարժության համար, որից հետո Պերետյատկովիչն իրեն որպես օգնական ընտրեց ռոստովցի ինժեներ Պ. Ա. Տարաչկովին, տեխնիկ-խորհրդատուն էր Ա. Բ. Բուտկովը[4]։

1912 թվականի սեպտեմբերին Պերետյատկովիչը շինարարական աշխատանքների կառավարման համար եկավ Դոնի Ռոստով։ Այդ ժամանակ բանկի հին շենքը արդեն քանդվել էր[4]։ Շինարարությունը նախատեսվում էր սկսել ուշ աշնանը, սակայն ցրտերի պատճառով աշխատանքները տեղափոխվեցին 1913 թվականի գարուն։ Բանկի շենքի պաշտոնական հիմնադրումը տեղի ունեցավ 1913 թվականի ապրիլի 28-ին։ Պետական բանկի շենքի կառուցումն ավարտվեց 1915 թվականին[5]։ Պետական բանկի շենքի ճակատային մասը նայում էր Նոր շուկայի հրապարակ (այժմ` Սովետների հրապարակ

Խորհրդային իշխանությունների օրոք շենքը ազգայնացվեց[6]։ 1920-ական թվականներին Պերետյակովիչի նախագծով ավարտվեց շենքի հարավարևելյան թևը, որտեղ տեղավորվեցին աշխատակիցները։ Մեծ Հայրենական պատերազմից հետո Պետական բանկի գրասենյակի շենքը դարձավ վերապրած հրապարակի միակ շենքը։ Հրապարակի վերականգնման ընթացքում այլ շենքերի ճակատները կառուցվել են նման նեոդասական ոճով[7]։

1950-ական թթ. շենքի ճակատին երկգլխանի արծվի քանդակի փոխարեն տեղադրվել է ԽՍՀՄ զինանշանը[7]։ 1994 թվականին շենքի ճակատը վերակառուցվել է[8], որի ընթացքում վերականգնվել է Պետբանկի ձեղնահարկի բնօրինակ հերալդիկ կոմպոզիցիան[7] և գրությունը՝ «КОНТОРА ГОСУДАРСТВЕННАГО БАНКА»:

Ճարտարապետություն խմբագրել

 
Բոլշայա Սադովայա փողոցի տեսքը
 

Ցոկոլային հարկով եռահարկ կառույցն ունի П-աձև ուրվագիծ և համարվում է Սովետների հրապարակի ճարտարապետական գերիշխողը[7]։ Ցոկոլային և առաջին հարկերը ռուստաշար են, երկրորդ և երրորդ հարկերը սվաղված են։ Ճակատային մուտքերը զարդարված են շրջակալներով և զարդաքիվերով։ Առաջին հարկի պատուհանները կամարամահիկներով են, երկրորդ հարկինը՝ ամրոցային քարերով[9]։ Առաջին և երկրորդ հարկերն առանձնանում են բարձրաքանդակներով[8]։ Շենքի այս բաժանումը տեսողականորեն բարձրացնում է կառույցի մասշտաբը[10]։

Շենքի կենտրոնական մասում գործառնությունների դահլիճներն են։ Պետական բանկի շենքն ունի կրկնակի գմբեթ, որը մշակել է Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ինստիտուտի պրոֆեսոր Պ. Ի. Դմիտրիևը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Г.В. Есаулов. «Традиции классицизма в архитектуре Юга России (XVIII–начало XX веков)». niitag.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  2. «Памятники регионального значения, находящиеся на учёте в Администрации Ростовской области на 1 января 2009г». voopiik-don.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  3. Швецов С. Д. На высоком донском берегу: Очерки из прошлого Ростова. — Ростов, 1982. — С. 72—74.
  4. 4,0 4,1 Волошинова Л. Ф. Творения московских и петербургских зодчих в Ростове-на-Дону. — Ростов-на-Дону: «Новая книга», 2002. — С. 53—62. — ISBN 5-86692-216-9
  5. «Проект и строительство конторы Госбанка». math.rsu.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  6. Татьяна Степаничева. «Улица Садовая». mebel-ug.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Площадь Советов». math.rsu.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  8. 8,0 8,1 8,2 Кукушин B. C. Русский классицизм // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
  9. Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е. — Ростов-на-Дону, 2002. — С. 159—166. — ISBN 5-8456-0489-3
  10. «Проект и строительство конторы Госбанка». grants.rsu.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել