Պենիարանդա դե Դուերոյի ամրոց

Պենիարանդա դե Դուերոյի (իսպ.՝ Castle of Peñaranda de Duero), ամրոց Իսպանիայի Բուրգոս տարածաշրջանում, լավ պահպանված միջնադարյան ամրոցներից մեկն է[1]։ Նրա ամբողջական տեսքը երևում է մոտակա գյուղից։ 1931 թվականի հունիսի 3-ի հրամանով Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Պենիարանդա դե Դուերոյի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0000474 գրանցման համարի տակ։

Պենիարանդա դե Դուերոյի ամրոց
Castle of Peñaranda de Duero
Նկարագրություն
Տեսակդղյակ
Տեղագրություն41°41′00″ հս․ լ. 03°29′00″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորPeñaranda de Duero?
ԵրկիրԻսպանիա
Կառուցված15-րդ դար
Ընթացիկ վիճակկանգուն
Վերահսկվում էRI-51-0000474
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Peñaranda de Duero Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Երկրորդ վերաբնակեցման ընթացքում ամրոցի նշանակությունը ավելի է մեծանում։ Ամրոցի տեսքը սկսվում է փոխվել։ Հին ամրոցի հատվածների մի մասը պահելով Կոմս Միրանդան որոշում է նրան նոր տեսք տալ։ Շինարարական աշխատանքները սկսվում են 15-րդ դարի կեսերին։ Այն իր հետքն է թողնում Իսպանիայում ամրոցաշինության մեջ։ Առանձնահատկությունն այն էր, որ ամրոցի մի մասը ընկնում էր ժայռոտ հատվածի վրա, իսկ մյուս մասը ամրոցի մոտեցնում էին դեպի մոտակա գետի մոտ, որը թույլ էր տալիս պաշարման ժամանակ ջրի պաշարների կուտակման, ինչպես նաև գետի հոսքը խոչընդոտ էր հանդիսանում զորքերի առաջխաղացմանը։ Այս ոճով Իսպանիայում հետագայում կառուցվում են մի շարք ամրոցներ, դրանցից են Պենեֆիելը և Գոմասը (իսպ.՝ Peñafiel and Gormaz):

Ճարտարապետություն խմբագրել

Պենիարանդա դե Դուերոյի ամրոցի արևմտյան հատվածը հենված է Պենա դե Առանդա (իսպ.՝ Peña de Aranda) ժայռին։ Մուտքի դուռը գտնվում է ամրոցի արևելյան հատվածում։ Ենթադրվում է, որ այն ունեցել է բացվող կամուրջ։ Համարվել է Իսպանիայի պարզունակ ամրոցներից մեկը։

Ամրոցի տեսքից երևում է, որ ամրոցի շինությունները բաժանվում են երկու տիպի, որոնք կառուցված են տարբեր գույնի և տեսակի քարատեսակից։

Ամրոց համալիրում առանձնանում է ամենից ամուր և հիմնական կենտրոնական գլխավոր աշտարակը, որը կառուցվել է 15-րդ դարի վերջերում։ Բաղկացած է չորս հարկերից։ Ներկայումս աշտարակ մտնում են մետաղից պատրաստված աստիճաններվ, որոնք բարձրանում են առաջին հարկի արևելյան պատի վրա տեղադրված դարպասի մոտ։ Առաջին հարկում բացակայում է լուսամուտները, այդ պատճառով էլ այնտեղ մութ է, իսկ ահա հետագա հարկերում առկա է մեկ կամ երկու լուսամուտ։ Արտաքին պատերը հղկված են։ Աշտարակը վերջանում է փոքրիկ ատամնաձև շարվածքով։ Աշտարակի կոմպլեկսի հիմնական մասը կառուցվել է հղկված քարերից, բացառությամբ Աշտարակի ՙթագի՚ և դռների հատվածներից, որոնց շինարարները տվել են որոշակի կերտվածք։

Ամրոցի հյուսիսարևմտյան հատվածում է գտնվում գլանաձև իրար կողք կողքի գտնվող ավելի մուք աշտարակները, որոնք կառուցված են կրաքարից։ Նրանք նույնպես ունեցել են ատամնավոր վերջություններ։

Հարավ-արևմտյան հատվածը գտնվում է ձորաեզրին։

Այլ խմբագրել

17-րդ դարում ամրոցը եղել է լքված և անմարդաբնակ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել