Պեկինի մետրոպոլիտեն (չինարեն՝ 北京地铁), Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող մետրոպոլիտենի համակարգ։ Երկրի առաջին մետրոպոլիտենն է, որը սկսել է գործել 1969 թվականից և բուռն զարգացում է ապրել 20-րդ դարի վերջից։ Ըստ գծերի երկարության և ուղևորների քանակի՝ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում (առաջինը՝ Շանհայի մետրոպոլիտենն է), ինչպես նաև Մոսկվայի մետրոպոլիտենից հետո երկրորդն է՝ ըստ օրական ուղևորափոխադրումների[1]։

Պեկինի մետրոպոլիտեն
չինարեն՝ 北京地铁
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն և transport network?
ԿառավարիչBeijing Mass Transit Railway Operation Corporation Limited?, Beijing MTR Corporation?, Beijing Metro Operation Administration Corporation Limited?, Beijing Capital Metro Corp., Ltd.? և Beijing Public Transit Tramway Co., Ltd.?
Երկիր Չինաստան
ՔաղաքՊեկին և Langfang?
Բացման տարեթիվ1971
Գծերի երկարություն372 կմ
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
Կայարանների քանակ172
Գծերի քանակ14
ԳծերLine 1?, Line 2?, Line 4?, Line 5?, Line 6?, Line 7?, Line 8?, Line 9?, Line 10?, Line 11?, Line 13?, Line 14?, Line 15?, Line 16?, Line 17?, Line 19?, Batong line?, Daxing line?, Yizhuang line?, Fangshan line?, Yanfang line?, Changping line?, Capital Airport Express?, Daxing Airport Express?, Line S1?, Xijiao line? և Yizhuang T1 line?
Ուղևորահոսքը մեկ օրում6 200 000 - 7 570 000 (2011)
Ուղևորահոսքը մեկ տարում2 180 000 000
bjsubway.com(չին.) և bjsubway.com/en/(անգլ.)
 Beijing Subway Վիքիպահեստում

Ընդհանուր բնութագիր խմբագրել

1950-ական թվականների կեսերին՝ նախքան համակարգի կառուցումը, մանրամասն ուսումնասիրվեց Մոսկվայի մետրոպոլիտենի շինարարությունը՝ այդ թվում խորհրդային մասնագետների մասնակցությամբ, որոնք հրավիրվել էին Պեկին։ Շինարարությունն սկսվեց 1965 թվականին։ Մետրոպոլիտենի բացումից՝ 1969 թվականից մինչև հասարակությանը հասանելի քաղաքային տրանսպորտ դառնալը՝ 1976 թվականը, համակարգը շահագործում էին զինվորականները, փոխադրումները թույլ էին տրված միայն ծառայողական խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ մշակութային հեղափոխության տարիներին՝ 1971-1975 թվականներին, փոխադրումները ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին։

2006 թվականի սկզբի տվյալներով մետրոպոլիտենն ուներ 114 կմ ձգվող գծեր, 2012 թվականի սկզբին՝ գծերի քանակը դարձավ 15՝ ընդհանուր 442 կմ երկարությամբ[2], 2015 թվականի վերջերին ծրագրվում է գծերի քանակը մեծացնել՝ դարձնելով 28՝ 708 կմ ընդհանուր երկարությամբ, իսկ 2020 թվականին համակարգի երկարությունը պետք է դառնա 1050 կմ[3]։

Համակարգի կառուցման արժեքը 2011 թվականի տվյալներով կազմել է 53 մլրդ ԱՄՆ դոլար և ծրագրվում է 2015 թվականին ծախսերը հասցնել 76 մլրդ ԱՄՆ դոլար։ 2000-ական թվականների վերջից որոշ գծեր շահագծման են հանձնվում (օրինակ՝ 5 գիծ շահագործման հանձնվեց 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ, հետագայում՝ յուրաքանչյուր տարվա վերջ), որոշներն էլ՝ կառուցվում։

Համակարգում կան օղակային և կիսաօղակային գծեր, ինչպես նաև քաղաքի հարավից հյուսիս ձգվում է Չինաստանում երկարությամբ երկրորդ (Գուանչժոուի № 3 գծից հետո (67 կմ))՝ 50 կմ-անոց գիծը, որը կազմված է 4-րդ և Դասին գծերից[4]։

Նախկինում ստորգետնյա կայարանները կառուցվում էին դասական շարասյան նման։ 21-րդ դարում կառուցված շատ կայարաններում գնացքները հենահարթակից առանձնացված են ապակե պատով և հորիզոնական «վերելակի» համակարգի դռներով։ Ցուցիչների մեծ մասը հասանելի է անգլերեն։ Կայարաններն առանձնանում են մաքրությամբ և լավ լուսավորությամբ։

20-րդ դարի վերջից համակարգում օգտագործվում են արտասահմանյան արտադրության գնացքներ և սարքավորումներ, իսկ 2000-ական թվականների վերջից՝ նաև հայրենական արտադրության՝ այդ թվում արագընթաց գնացքներ՝ 100 կմ/ժ արագությամբ[5][6]։

2012 թվականի վերջին մի քանի նոր կայարանների բացումից հետո Պեկինի մետրոպոլիտենը ժամանակավորապես դարձավ աշխարհի ամենամեծ մետրոպոլիտենը՝ գծերի 442 կմ երկարությամբ[1][7] մինչև 2013 թվականին նրանից առաջ անցավ Շանհայի մետրոպոլիտենը։

Մետրոպոլիտենի գծեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Нити сплелись в сеть» — Пекинское метро вступило в новую эпоху
  2. Сданы в опытную эксплуатацию ещё три линии пекинского метрополитена(չաշխատող հղում)
  3. «К концу 2015 года капиталовложения властей Пекина в строительство метро увеличатся до 500 млрд юаней». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. Началась обкатка поездов на самой длинной в Китае линии метрополитена(չաշխատող հղում)
  5. «К концу этого года общая протяженность линий метрополитена в столице Китая достигнет 300 км». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Максимальная скорость движения поездов пекинского метро достигнет 100 км/ч». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  7. «РБК | Пекинское метро стало самым большим в мире». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել