Պեկինես (չինարեն՝ 北京狗), չինական կայսրերի դեկորատիվ շուն, որը բուծվել է Չինաստանում ավելի քան 2000 տարի առաջ։

Պեկինես
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Չինաստան
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի պատմություն խմբագրել

Ցեղատեսակի անվանումը գալիս է Պեկին քաղաքից։ Չինացիները պեկինես շներին անվանել են Ֆու։ Պեկինեսը պատկանել է չինական կայսերի ընտանիքին, պահել են պալատում և մատչելի չէին սովորական բնակիչների համար։ Ստացվում էր, որ այդ փոքրիկ պահապան-ոգիները, արտաքինից ավելի շատ նման են եղել փոքրիկ առյուծի, քան շան։ Կա պեկինեսի ծագման հին չինական լեգենդ․ համաձայն այդ լեգենդի, գազանների թագավոր առյուծը անհիշելի ժամանակներում սիրահարվում է կապիկին, և վերցնում է նրան կին։ Այդ ամուսնությունից ծնված փոքրիկը ժառանգում է մոր զվարճալի տեսքը և հոր՝ հպարտ կեցվածքը։

Այդ թագավորական շունը հայտնվել է Եվրոպայում այն բանից հետո, երբ անգլիացաները գրավել են Պեկինի ամառային պալատը, այնուհետև,Կայսրին պատկանող 5 պեկինեսներին՝ կանանց պալատից, վերցրել են որպես ավար։ Դրանից առաջ ոչ ոքի, բացի կայսերական ընտանիքի անդամներից, թույլ չի տրվել ունենալ այդ շանը, և մահապատիժ էր սպասվում նրանց, ովքեր կփորձեին գողանալ այն։

 
Լինա Բիլիտիսը երկու պեկինեսների հետ

Պեկինեսը առաջին անգամ ներկայացվել է Եվրոպական ցուցահանդեսում։ Պեկինեսի առաջին սիրողական ակումբը բացվել է ԱՄՆ-ում[1]։

Այս ցեղատեսակը արդեն ավելի քան 2000 տարեկան է և այդ ժամանակահատվածում ցեղատեսակը շատ է փոփոխվել։ Ժամանակակից Պեկինեսը ավելի ծանր է և կարճ ոտքերով, քան իր նախնիները։ Բուծողները, ինչպես նաև շների ցուցահանդեսների փորձագետները, պեկինեսին նախընտրել են երկար մորթու և վստահ քայլվածքի համար։

Արտաքին տեսք խմբագրել

Ցեղատեսակի շները հանդիպում են մի շարք գույներով, որոնցից ամենատարածվածը շիկակարմիրն է։ Հանդիպում են նաև սև ու այլ գունավորումներով պեկինեսներ։ Ամենահազվագյուտ գույնը սպիտակն է։ Պեկինեսի մորթին հաճախ ունենում է սև գույն (որը ոչ միշտ պարտադիր է), աչքերը մեծ են, մուգ և արտահայտիչ։ Հավանաբար ժամանակին եղել են անգլիական կապույտ պեկինեսներ (թվացյալ մոխրագույն)։

Հասակը 15-25 սմ է, երկարությունը հասնում է մինչև 23 սմ, արուների քաշը կազմում է 3,2-5 կգ, էգերինը՝ 3,6-5,4 կգ[2], հանդիպում են նաև ավելի մեծ տեսակներ, որոնց քաշը հասնում է մինչև 8 կամ նույնիսկ 10 կգ։ Հակառակ ժողովրդական կարծիքի՝ թզուկ պեկինես գոյություն չունի, բայց կարելի է ձեռք բերել «գրպանային» տարատեսակներ, որոնց քաշը չի գերազանցում 2,7 կգ-ը։

Աչքերը լայնորեն բացված են։ Ճակատը կարճ և լայն է, որը վերջանում է քթի լայնակի ծալքով և մեծ ստորին ծնոտով։ Քիթը սև է, լայն բացված քթացքներով։ Առաջին հայացքից քիթը կճատ է։

 
Պեկինեսը ցուցահանդեսում

Խառնվածք խմբագրել

Պեկինեսը սիրում է հիշեցնել տերերին իր արքայական ծագման մասին և անհամբեր ակնկալում է նրանց փաղաքշանքը, բայց նրան չի կարելի անվանել փխրուն ու խեղճ շուն։ Նա վախ չգիտի և հիանալի զվարճանում է։ Լավ է վերաբերվում երեխաներին, բայց իրեն համարում է տան մեջ առաջինը, ում պետք է ուշադրություն դարձնել։ Եթե նրան ուշադրություն չեն դարձնում և շատ բաներ են արգելում, ապա կարող է խախտել կարգ ու կանոնը ,օրինակ՝ ցատկել այն վայրերը, որտեղ արգելված է կամ պարզապես ձանձրույթից խառնել իրերը։ Նա իր բնույթով ինքնուրույն և հպարտ է, բայց, եթե նա ձեզ տա իր ջերմությունը, ապա անշուշտ կգնահատեք նրա նվիրվածությունը։

 
1904 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Джоан Палмер "Ваша Собака", издательство "Мир", 1988
  2. Мищиха О. Пекинес // Друг : журнал. — 2005. — № 3 (134). — С. 10.

Գրականություն խմբագրել

  • Мищиха О. Пекинес // Друг : журнал. — 2005. — № 3 (134). — С. 6—21.
  • Патрушев Д. Пекинес // Мой друг собака : журнал. — М.: ООО «Издательство Энимал Пресс», 2012. — № 6. — С. 60—63.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեկինես» հոդվածին։