Պելագեա Կետչերի տուն

Պելագեա Կետչերի տուն (ռուս.՝ Дом Пелагеи Кетчер), տեսարժանություն Մոսկվայում և Վասիլի Լվովիչ Պուշկինի տուն-թանգարանը (Ա. Ս. Պուշկինի անվան պետական թանգարանի մասնաճյուղ)։

Museum Silhouette.svg
Պելագեա Կետչերի տուն
Wiki Staraya Basmannaya 36, Vasily Pushkin House, Moscow, Russia.jpg
Տեսակհուշային թանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա և Ստարայա Բասմաննայա փողոց
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Պաշտոնական կայք
2013 թվականի վերակառուցումից հետո

Գտնվում է Ստարայա Բասմաննայա փողոց, տուն 36 հասցեով։

ՊատմությունԽմբագրել

Շենքը 1819 թվականին կառուցել է Պելագեա Վասիլևնա Կետչերը։ Նա վիրաբուժական գործիքների գործարանի տեր Խրիստոֆոր Յակովլևիչ Կետչերի կինն էր։ Նրանց որդին էր Շեքսպիրի պիեսների թարգմանիչ Նիկոլայ Խրիստոֆորիչ Կետչերը[1]։

Այնուհետև տունն օգտագործվել է վարձակալությամբ հանձնելու նպատակով[1]։ 1822-1828 թվականներին տունը վարձակալել է բանաստեղծ, «Արզամաս» ընկերության ավագ Վասիլի Լվովիչ Պուշկինը։ Նա Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հորեղբայրն էր[1][2]։ Տանը եղել են շատ անվանի մարդիկ` Ի. Ի. Դմիտրիևը, Դ. Վ. Դավիդովը, Ա. Ա. Դելվիգը[2]։

1828 թվականին տունը գնել է վաճառականի կին Ելիզավետա Կառլովնա Ցենկերը։ 1890-ական թվականներին տունը վերակառուցվել է[1]։

Խորհրդային Միության տարիներին շենքում տեղի է ունեցել նորոգում։ 2012 թվականին շենքը վերականգնվել է[1][2]։

2013 թվականի հունիսի 6-ին այստեղ բացվել է Վասիլի Լվովիչ Պուշկինի տուն-թանգարանը (Ա. Ս. Պուշկինի անվան պետական թանգարանի մասնաճյուղ)։

ՃարտարապետությունԽմբագրել

Տունը կառուցված է փայտից։ Նրա պատին փակցված է հուշատախտակ հետևյալ գրությամբ. «Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը եղել է այս տանը իր բանաստեղծ հորեղբոր` Վ. Լ. Պուշկինի մոտ»[1]։

ՑուցադրությունԽմբագրել

Լայնածավալ վերակառուցումից հետո, որն ընդգրկում էր ստորգետնյա հարկի ստեղծումը, շենքում 2013 թվականի հունիսի 6-ին բացվել է Վասիլի Լվովիչ Պուշկինի տուն-թանգարանը (Ա. Ս. Պուշկինի անվան պետական թանգարանի մասնաճյուղ)[1][2]։

Ներկայում այն Պրեչիստենկայում գտնվող Պուշկինի թանգարանի մասնաճյուղն է և 1820-ական թվականների ամպիրային ինտերիերների վերակառուցման օրինակ է։

Թանգարանի ցուցանմուշների շարքում են Ա. Ա. Ռամենսկու կեղծիքները, որոնք նա 1974 թվականին հանձնել է թանգարանին` Պուշկինի «կնքաշապիկը» և «Արինա Ռոդիոնովնայի սրբիչը»[3]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Дом В.Л. Пушкина» (ռուսերեն)։ Վերցված է 2015-04-12 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Дом П. В. Кетчер» (ռուսերեն)։ Վերցված է 2015-04-12 
  3. Невская В. А. Пушкинские мемории в собрании А. А. Раменского. Миф и реальность // Михайловская пушкиниана : сборник статей научных сотрудников Музея-заповедника А. С. Пушкина «Михайловское» / Вып. 37. 2005. С. 247—252

ՀղումներԽմբագրել