«Պեդագոգիկա» (ռուս.՝ Педагогика, 1937-1991 թվականներին՝ «Սովետսկայա պեդագոգիկա» [Советская педагогика - Սովետական մանկավարժաթյուն ]), Ռուսաստանի կրթության ակադեմիայի գիտատեսական ամսագիր։ Հրատարակվում է 1937 թվականից (մինչև 1943 թիվը՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմատի, 1944-1946 թվականներին՝ ՌԽՖՍՀ ՄԳԱ օրգան), Մոսկվայում։

Սովետսկայա պեդագոգիկա
Տեսակհանդես
Լեզուռուսերեն
ԵրկիրԽՍՀՄ

Լուսաբանում է մանկավարժական գիտության, դրա մեթոդաբանության, կրթության և ուսուցման ժամանակակից հիմնահարցերը, կրթական համակարգի զարգացումը։ Հանդեսում տպագրվում են հոդվածներ փիլիսոփայության, հոգեբանության, սոցիոլոգիայի տարբեր հիմնահարցերի, դաստիարակության մեթոդիկայի, կրթության բովանդակության և այլ խնդիրների մասին, ինչպես նաև առաջավոր փորձը վերլուծող նյութեր։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 14