Պարտիզպանը և տերերը, դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, գրվել է 1872 թվականին։

Պարտիզպանը և նրա տերերը
դան․՝ Gartneren og Herskabet
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգրական հեքիաթ
Բնօրինակ լեզուդանիերեն
Երկիր Դանիա
Հրատարակման տարեթիվմարտի 30, 1872[1]

Սյուժե խմբագրել

Մի հինավուրց ագարակի մեջ կանգնած էր մի գեղեցիկ տուն։ Այդտեղ ապրում էին մարդ ու կին, որոնք հարուստ անվանի ազնվականներ էին։ Այդ տունը ինչքան որ դրսից էր գեղեցիկ, այնքան էլ ներքուստ էր գեղեցիկ և կոկիկ։ Այնտեղի ագարակը մշակում և տան տերերին ծառայում էր մի պարտիզպան։ Ագարակից քիչ հեռու բարձրանում էին երկու վիթխարի դարավոր ծառ։ Հեռվից թվում էր, թե ծառի մերկ ճյուղերին վերից վար թրիքի կույտ էր ծեփվել։ Իրականում դա թրիքի կույտ չէր, դրանք թռչունների բներ էր։ Այդ բներից մեկում ապրում էր մի արագիլ։ Պարտիզպանը տան տերերին միշտ ասում էր, որ այդ ծառը փչացնում է այգու գեղեցկությունը։ Բայց տան տերերը չէին ուզում լսել այդ մասին, նրանք ասում էին, որ նրանց դուր է գալիս այդ ամենը։ Ասում էին, որ այդ ծառերը ժառանգաբար անցել են թռչուններին։ Լարսեն էր պարտիզպանի անունը։ Պարտիզպանը տնօրինում էր ծաղկանոցները, ջերմոցները, այգին և բանջարանոցը։ Մի օր տերերը պարտիզպանին հրավիրում են կալվածատուն։ Այդ տան տերերը, ասում էին, որ նրանք երեկ եղել են մի բարեկամի տանը, նրանք հյուրասիրել էին նրանց համեղ ու հյութալի մրգեր։ Նրանք ասում էին, որ այդ մրգերը արտասահմանից էին բերված, և ասում էին, թե լավ չի՞ լինի, որ Լարսենն էլ աճեցնի այդ մրգերից, եթե միայն այն քնքուշ պտուղները կարող են համարվել տեղական կլիմային։ Այդ մրգերը գնվել էին ամենամեծ մրգավաճառանոցից։ Տան տերերը պարտիզպանին ուղարկում են այդ մրգավաճառի մոտ, որպեսզի նա իմանա, թե որտեղից են բերվել այդ մրգերը, և բերել տա։ Պարտիզպանը իսկույն գնում է մրգավաճառի մոտ, որովհետև նրան լավ էր ճանաչում։ Պարտիզպանը մրգավաճառին ասում է, որ տան տերերին շատ է դուր եկել այդտեղի տանձերն ու խնձորները[2]։ Նա ասում է, որ այդ տանձերն ու խնձորները հենց իր բերածն էր, և ցույց է տալիս, պարտիզպանը իսկույն ճանաչում է տանձերն ու խնձորները։ Նա վերադառնում է կալվածատուն և ասում է, որ այդ մրգերը հենց իրենց այգուց են։ Նրանք չեն հավատում, և նրան հետ են ուղարկում, որպեսզի բերի մրգավաճառի ձեռքով գրված ստացականը։ Ստացականը տանում է, տերերը իրենց աչքով տեսնում են, որ դա իրոք իրենց այգուց է։ Մի օր, տերերին և պարտիզպանի հրավիրում են պալատ ճաշելու։ Թագավորի պարտիզպանը սեղանին սեխ է դնում, որը շատ համեղ է լինում։ Տերերը պարտիզպանի ասում են, որ նա գնա և վերցնի սեխի սերմից, և տանի այգում ցանի։ Պարտիզպանը ուրախ-ուրախ պատասխանում է, որ այդ սեխի սերմը ինքն է տվել։ Տերերը շատ էին ուրախանում, երբ իրենց այգու մրգերը կամ բանջարեղենը գովում էին։

Լարսենը բոլորին հավաստիացնում էր, որ թագավորի պալատում ճաշի ժամանակ մատուցվել են իր տերերին պատկանող այգու սեխը, և անգամ այդ մասին վկայական էր ստացել:Սեխի սերմերը ուղարկվում էին տարբեր երկրներ։ Լարսենը երազում էր լինել երկրի լավագույն պարտիզպաններից մեկը, սակայն տերերը նրան ոչ թե շնորհակալություն էին հայտնում, այլ կրկնում թե տանձն ու խնձորը միևնույն է լավագույնն էին։ Տերերը ուրախանում էին, Լարսենի անհաջողություններով։ Մր օր Լարսենը տուն է բերում արտասովոր գեղեցկությամբ մի ծաղիկ, որը բոլորին շատ դուր եկավ։ Տերերը, սակայն իմանալով, որ դա հասարակ բանջարանոցի հասարակ ծաղիկ է, հրամայում են, որ այն դուրս նետեն։ Արքայադուստրը հավանում է ծաղիկը և հրամայում է, ամեն օր դնել իր սենյակում։

Փոթորիկի արդյունքում տապալված ծառերի տեղում Լարսենը մի հիանալի այգի է ստեղծում, ամենատարբեր մշակաբույսերով։ Բոլորը հետաքրքրված էին Լարսենի աշխատանքով, թերթեր էին գրում նրա մասին, իսկ տերերը չէին էլ մտածում հպարտանալ,որ Լարսենի նման մարդ է իրենց ծառայում[3]։

Կերպարներ խմբագրել

  1. Տերեր
  2. Պարտիզպան
  3. Բարեկամներ
  4. Թագավոր
  5. Թագավորի պարտիզպան
  6. Մրգավաճառ
  7. Արքայադուստր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.andersen.sdu.dk/vaerk/register/info.html?vid=195
  2. Հանս Քրիստիան Անդերսեն, հեքիաթներ, Երևան, 2015, էջ 280
  3. Նույն տեղում, էջ 287

Արտաքին հղումներ խմբագրել

Հեքիաթ «Պարտիզպանը և նրա տերերը»