Պարսատիկ, պարս, պարսետ (պահլ․ pars — կապ, կապիչ), ձեռնանետ հնագույն զենք։ Պատրաստվել է կաշվե փոկից (նաև բրդյա կամ բուսական թելերից), որի լայնացող միջնամասում դրել են քար կամ կապարագունդ։ Պարսատիկ թափով պտտեցնելով գլխավերևում, ապա մի ծայրը բաց թողնելով, պարունակությունը նետել են դեպի նշանակետ։ Պարսատիկ գործածել են որսորդության մեջ, հին աշխարհի (Եգիպտոս, Իրան, Հունաստան, Հռոմ, Հայաստան և այլն), ինչպես նաև միջնադարյան մի շարք երկրների զորաբանակներում։ Պարսատիկով շուրջ 500 մ տարածությունից կարելի էր լրջորեն վնասել անգամ զրահավոր հակառակորդին։ 1617 դարերից եվրոպական երկրներում պարսատիկ գործածել են նռնակներ նետելու համար։

Պարսատիկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։