Պարուրակահան հաստոց, պարուրակներ մշակող մետաղահատ հաստոց։

Պարուրակահան հաստոցներ են՝

  • խառատային պարուրակահան,
  • պարուրակաֆրեզման,
  • պարուրակահղկման,
  • մանեկակտրիչ և այլ հաստոցները։

Խառատային պարուրակահան հաստոցներ խմբագրել

Խառատային պարուրակահան հաստոցները նախատեսված են ճշգրիտ պարուրակները կտրիչով մշակելու համար և պատրաստվում են միայն ընթացքային պտուտակներով։ Պարուրակի ձևի առաջացումն ապահովվում է նախապատրաստուկի պտտական շարժմամբ (Պ1 գլխավոր շարժում) և կտրիչի ուղղագիծ համընթաց շարժմամբ (Ու2, մատուցման շարժում)։ Պ1 շարժումը էլեկտրաշարժիչից հաղորդվում է նախապատրաստուկին is լարման օղակով, ա-բ-իլ3 կինեմատիկական շղթայով, իսկ Ու2 շարժումը հաղորդվում է կտրիչին is լարման օղակով, իլ3-բ-գ ընթացքային պտուտակ շղթայով։

Պարուրակաֆրեզման հաստոցներ խմբագրել

Պարուրակաֆրեզման հաստոցները կիրառվում են պարուրակները ֆրեզներով մշակելու համար։ Խոշոր քայլով երկար պարուրակների մշակումը կատարվում է սկավառակային ֆրեզով, իսկ մանր քայլով կարճ պարուրակների մշակումը՝ օղակավոր բագմապրոֆիլ (սանրաձև) ֆրեզներով աշխատող հաստոցներով։ Այս հաստոցում ևս գլխավոր Պ1 և երկայնական մատուցման Ու3 շարժումները հաղորդվում են ֆրեզին, իսկ շրջանային մատուցման Պ2 շարժումը՝ նախապատրաստուկին։ Լայնական մատուցման՝ ներկարման Ու4 շարժումը նախապատրաստուկից հաղորդվում է ֆրեզին դ-ե-զ բռունցք 3 շղթայով։

Ֆրեզումը կատարվում է մշակվող պարուրակի ամբողջ երկարությամբ միաժամանակ։ Պարուրակի մշակման մեկ ցիկլի ընթացքում նախապատրաստուկը (2) կատարում է 1,25-1,5 պտույտ, իսկ բռունցքները (3 և 4)՝ մեկ պտույտ։

Պարուրակահղկման հաստոցներ խմբագրել

Պարուրակահղկման հաստոցները կառուցվածքով նման են պարուրակաֆրեզման հաստոցներին։ Մինչև 2 մմ քայլով պարուրակները կարելի է մշակել անմիջապես ողորկ նախապատրաստուկի վրա, իսկ 2 մմ-ից մեծ քայլով պարուրակները նախնական պարուրակահանումից հետո հղկվում են։ Պարուրակահղկման հաստոցները սարքավորված են հղկաքարի սրման ավտոմատ սարքով։

Պարուրակագլորման հաստոցներ խմբագրել

Պարուրակագլորման հաստոցները ավելի բարձր արտադրողականության պայմաններում ապահովում են բարձր որակ։ Պարուրակային հոլովակներով աշխատող հաստոցում պտտական շարժումը շարժիչից անշարժ թամբի իլին և հոլովակին հաղորդվում է ա-բ շղթայով, իսկ իլից շարժական թամբի իլին և հոլովակին՝ բ-գ շղթայով։

Շարժական թամբի լայնական շարժումը կատարվում է 4 իլ-գ-դ շղթայով պտտական շարժում ստացող բռունցքի միջոցով։ Պարուրակի մշակման ցիկլը կատարվում է այս բռունցքի մեկ պտույտի ընթացքում։ Պարուրակներ կարելի է մշակել նաև գայլիկոնիչ, ներտաշիչ, կարուսելային հաստոցների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 218