Պարզ նյութ, պարզ մարմին, մեկ քիմիական տարրից բաղկացած համասեռ նյութ։ Ազատ վիճակում գտնվող, քիմիական միացություն չառաջացրած տարրի գոյության ձևն է։ Սովորական պայմաններում պարզ նյութը առաջացնող քիմիական տարրի ատոմները (բացառությամբ իներտ գազերի) միացած են իրար չբևեռացած կովալենտային կամ մետաղական կապերով և առաջացնում են մոլեկուլներ2, Օ3, Cl2 և այլն) կամ բյուրեղներ (ալմաստ, գրաֆիտ, երկաթ և այլն)։ Շատ բարձր ջերմաստիճաններում քիմիական կապերը խզվում են՝ պարզ նյութը գտնվում է ատոմական վիճակում։ Քիմիական ռեակցիաների հետևանքով, ի տարբերություն քիմիական տարրի, պարզ նյութը չի պահպանվում։ Միևնույն տարրը կարող է առաջացնել մի քանի պարզ նյութ։ Հայտնի 118 տարրերն առաջացնում են ավելի քան 500 պարզ նյութ։ Ամեն մի պարզ նյութ որոշակի քիմիական տարր է։ պարզ նյութը և այն առաջացնող տարրը մեծ մասամբ ունեն միևնույն անվանումը։ Տարբեր անվանումներ ունեն միայն միևնույն տարրի առաջացրած տարբեր պարզ նյութերը․ օրինակ՝ քիմիական տարր թթվածինն առաջացնում է թթվածին2) և օզոն3) պարզ նյութերը, ածխածինն առաջացնում է ալմաստ, գրաֆիտ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։