Պարանոյիկ (հեռուստասերիալ)
«Պարանոյիկ» (անգլ.՝ Paranoid), բրիտանագերմանական քրեական-դրամատիկ հեռուստասերիալ, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին Մեծ Բրիտանիայի ITV հեռուստաալիքով։ Միջազգային լսարանի համար սերիալը հասանելի դարձավ Netflix սթրիմինգային ծառայությունում 2016 թվականից։ Ինդիրա Վարմանը, Ռոբերրթ Գլենիսթերը և Դինո Ֆետչերը համապատասխանաբար կատարել են Նինա Սուրեշի դետեկտիվ-սերժանտի, դետեկտիվ-կոնստեբլ Բոբի Դայի, և դետեկտիվ-տեսուչ Ալեք Վեյֆելդի գլխավոր դերերը[1]։
Պարանոյիկ | |
---|---|
Ժանր | քրեական ֆիլմ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Mark Tonderai? |
Գլխավոր դերերում | Ինդիրա Վարմա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 8 |
Էկրաններին է | սեպտեմբերի 22, 2016-ից նոյեմբերի 10, 2016-ը |
Հեռուստաալիք | ITV |
Դիստրիբյուտոր | StudioCanal և Նեթֆլիքս |
Սյուժե
խմբագրելԴետեկտիվի սյուժեն կենտրոնացված է խուզարկուների խմբի վրա, որոնք աշխատում են հորինված Վադմուր քաղաքում։ Դետեկտիվները ուսումնասիրում են բժշկի սպանությունը, որ տեղի է ունեցել մանկական խաղահրապարակում։ Հեթքերը ոստիկանությանը տանում են գերմանական դեղագործական ընկերություն, և դետեկտիվները օգտվում են Դյուսելդորֆի ոստիկանների օգնությունից, որպեսզի բացահայտեն հանցագործությունը[2][3][4]։
Դերակատարներ
խմբագրելՀիմնական կազմ
խմբագրել- Ինդիրա Վարմա՝ դետեկտիվ-սերժանտ Նինա Սուրոշ, Վուդմերի ոստիկանության դետեկտիվ
- Ռոբերտ Գլենիստեր՝ դետեկտիվ-կոնստեբլ Բոբի Դեյ, Վուդմերի ոստիկանության դետեկտիվ
- Նիլ Սթյուկ՝ դետեկտիվ-կոնստեբլ Մայքլ Նայլս, Վուդմերի ոստիկանության դետեկտիվ
- Դինո Ֆեչեր՝ դետեկտիվ-տեսուչ Ալեք Վայֆիելդ, Վուդմերի ոստիկանության դետեկտիվ
- Լեսլի Շարփ՝ Լյուսի Քենոնբյուրի, Անջելա Բենթոնի սպանության գլխավոր վկա
- Քրիստիան Պաուլ՝ դետեկտիվ Լինդա Ֆելբեր, Դյուսելդորֆի ոստիկանության դետեկտիվ
- Մայքլ Մելոուն՝ դոքթոր Քրիս Քոուլի, հոգեբույժ
- Քեվին Դոյլ՝ Դետեկտիվ-ուրվական
- Դոմինիկ Տիեֆենթայլեր՝ Ուոլթի Մերիան, Դյուսելդորֆի ոստիկանության դետեկտիվ
- Փոլի Ուոքեր՝ Մոնիքա Ուեյֆիլդ, Ալեք ոեյֆիլդի մայրը
- Անժի Մոհինդրա՝ ոստիկան-կոնստեբլ Մեգան Վոթերս, Վուդմերի ոստիկանության ծառայող
- Դենի Հյուսթոն՝ նիք Ոաինգրոու, Rustin Wade Medical Supplies-ի գործադիր տնօրեն
Երկրորդ պլանի դերասաններ
խմբագրել- Ջեյսոն Դուն՝ Դենիս, երկար ժամանակ եղել է Նինա Սուրեշի ընգերը
- Ջոն Դութին՝ Էրիկ Բենթոն, Անջելա Բենթոնի հայրը
- Շոբան Գուլաթի՝ դոքթոր Պարսիվալ, Բոբի դեյի թերապեվտ
- Վիլյամ Էշ՝ Հենրի Էփլի, Ջեյքոբ էփլի եղբայր
- Այդա Ֆիլդ՝ Շերի, Ռուբեն Լուքանի ամերիկացի ընգերուհի
- Նիքոլ Քոլարս՝ Մարքուիտո Օլիվո, Ռուբեն Լուկանի որդու մայր
- Էմմա Բիսֆան՝ Անջելա Բենթոն, սպանության զոհ
- Դենիել Դրեվենս՝ Սեդրիք Ֆելբեր, Լինդա Ֆելբերի ամուսին
- Իզաբելլա Փափաս՝ Սեդի Վայնգրոու, Նիք Վայնգրոուի դուստր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Tartaglione, Nancy (2016 թ․ օգոստոսի 4). «Netflix Gets 'Paranoid'; Boards ITV Conspiracy Thriller As Co-Producer» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Netflix signs on to Red's ITV thriller Paranoid» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ /2016/09/22/paranoid-a-dark-conspiracy-drama-filled-with-crime-clichs-review/ «Paranoid: a dark, conspiracy drama filled with crime clichés: review». telegraph.co.uk. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «ITV Media – Paranoid». itvmedia.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարանոյիկ (հեռուստասերիալ)» հոդվածին։ |