Բացել գլխավոր ցանկը

«Պատմություն Աղվանից աշխարհի» (գրբ.՝ Պատմութիւն Աղուանից աշխարհի), հայկական միջնադարյան պատմագրության հուշարձան[1][2][3][4][5], որի հեղինակն ավանդաբար համարվում է պատմագիր Մովսես Կաղանկատվացին: Աշխատությունը գրված է 7-10-րդ դարերում գրաբարով: Աշխատությունը կազմված է երեք գրքից և իրենից ներկայացնում է վաղ միջնադարյան Կովկասյան Աղվանք, Հայաստանի, Վրաստանի, Կովկասին հարակից ժողովուրդների և ժողովուրդների, Բյուզանդիայի, Սասանյան Պարսկաստանի և Արաբական խալիֆայության հասարակական կարգի վերաբերյալ սկզբնաղբյուր[6][7]:

Պատմութիւն Աղուանից աշխարհի
Հայտնի չէ կարելի է վստահել աղբյուրին, թե ոչ
Dasxurantsi.jpg
Պատկերազարդումներ ձեռագրից
Հեղինակ Մովսես Կաղանկատվացի
Գրվել է 7-10-րդ դարեր
Բնագիր լեզու հայերեն
Թեմա Պատմություն
Առաջին հրատարակում 1860 թվական
Ձեռագրեր 1289 թվական
Բնագիր Ներկայացված է բնագրով

Ընդգրկող ժամանակաշրջանԽմբագրել

«Պատմություն Աղվանից աշխարհի» աշխատությունը ժամանակագրորեն ընդգրկում է հին ժամանակներից մինչ մ.թ. 10-րդ դարը[8] Աղվանք հասկացությունը հեղինակը հասկանում է 387 թվականին Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև Հայաստանի առաջին բաժանումից հետո ի հայտ եկած վարչական միավոր[8]: Պետք է նշել, որ 9-10-րդ դարերում «Աղվանք» հասկացությունը դառնում է պատմական։ Հին՝ «Աղվանք» (Արան) անվանումը պահպանած շրջաններից մեկի տարածքն արդեն նույնական չէր հնագույն Աղվանքի տարածքին[9][10]: Հենց «Աղվանք» հասկացությունն արդեն 7-րդ դարում կորցրեց նախկին կապը էթնիկ աղվանների հետ[11], և սկսած հենց այդ ժամանակից՝ այն կապվում էր երբեմնի գոյություն ունեցած Աղվանքի արևմտյան մասին հետ, որտեղ որոշակիորեն ապրում էր նաև հայ բնակչություն[12][13]:

Գրքի մասինԽմբագրել

Համաձայն Ուղղափառ հանրագիտարանի՝ «Պատմություն Աղվանից աշխարհի» երկում Կովկասյան Աղվանք հասկացությունն ըմբռնվում է տարածք, որը գտնվում է Հայկական եկեղեցու աղվանից կաթողիկոսի իրավասության ներքո[Ն 1], որը ձգվում էր Արաքսից մինչև Դերբենտ[14]:

ՆշումներԽմբագրել

  1. 705 թվականից Կովկասի Աղվանքի եկեղեցին վերջնականապես դարձավ Հայ առաքելական եկեղեցու մաս, իսկ միջնադարյան «Աղվանքի եկեղեցի» կամ «աղվանից կաթողիկոս» եզրույթները հանդիսանում էին միայն պատմական անցյալի վերապրուկներ եկեղեցական ավանդության պահպանողականության արդյունքում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Тревер К. В. Очерки по истории и культуре Кавказской Албании IV в. до н. э. – VII в. н. э. (источники и литература). — М.-Л., 1959.
  2. Артамонов М. И. История хазар / Под редакцией и с примечаниями Л. Н. Гумилёва. — Гос. Эрмитажа, 1962.
  3. Պատմություն Աղվանից աշխարհի՝ հոդվածը Encyclopædia Iranica
  4. История человечества. VII—XVI века / Под ред. М.А. Аль-Бахит, Л. Базен, С.М. Сиссоко. — UNESCO, 2003. — Т. IV. — С. 260.
  5. Шнирельман, Войны памяти էջ 216-217։ Глава «Албанский миф»

    Между тем, не без подсказки З. М. Буниятова Мамедова выбрала для своей докторской диссертации острейшую проблему, стоявшую в центре азербайджанско-армянского спора — «каковы были политические границы Албанского государства в период античности и раннего средневековья, на какой территории шло формирование албанской этнической общности, которая была одним из предков азербайджанского народа, какова была её политическая жизнь, идеология, религия» (Мамедова, 1986. С. 3). В этой диссертации как бы подводился итог той многолетней работы по пересмотру албанской истории и культуры, которую провели азербайджанские авторы. У Мамедовой не было сомнений в том, что в Кавказской Албании до X в. имелась своя разнообразная литература на албанском языке, и она повторяла домыслы своих коллег о переводе «Истории албан» на армянский язык. К албанским деятелям культуры она, вслед за Буниятовым, причисляла Мовсеса Каганкатваци, Мхитара Гоша, Киракоса Гандзакаци (Мамедова, 1986. С. 8, 21-32, 38-39). Мало того, она писала о неких никому не ведомых переводах богословской литературы [218] с греческого и сирийского на албанский и высказывала догадку о том, что своя письменность в Албании появилась ещё в дохристианское время (Мамедова, 1986. С. 5-7, 256, прим. 1);

  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Мовсес անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Свазян անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. 8,0 8,1 Мадоян А. Г., Гукасян Э. Р. Видные деятели армянской культуры. — Е., 1982. — С. 104.
  9. История Востока. В 6 т. Т. 2. Восток в средние века.— М.: Восточная литература, 2002. ISBN 5-02-017711-3:

    Իսկ 9-10-րդ դարերի «աղվանական», «Աղվանք» եզրերի մասին կարելի է խոսել ավելի հանգամանալից: Այդ ընթացքում դրանք արդեն ամենայն հավանականությամբ պատմական էին: Աղվան ժողովրդի զգալի մասը (այլալեզու) Կուրի աջափնյակում հայացվեց (այս գործընթացը սկսվել էր դեռևս հին դարերում, բայց ավելի ակտիվացավ հենց 7-9-րդ դարերում: Աղբյուրները նաև փաստում են 10-րդ դարում Բերդայի շրջանում աղվանական (արանական) լեզվի մասին, բայց այնուհեռև հիշատակումներն անհետանում են: Ձախափնյա Աղվանքի էթնիկ առումով խայտաբղետ բնակչությունն ավելի շատ է անցնում պարսկերենի օգտագործմանը: Հիմնականում դա վերաբերում է Արան և Շիրվան քաղաքներին. Ադրբեջանի տարածքում հայտնված երկու խոշոր նահագներն այդպես անվանվեցին 9-10-րդ դարերում: Ինչ վերաբերում է գյուղական բնակչությանը, ապա նրանք, ըստ էության, ավելի երկար պահպանեցին իրենց լեզուները, որոնք մոտ են ժամանակակից դաղստանական, ավելի շատ լեզգիական լեզուներին:
    Երկու նահանգներից միայն մեկը՝ արևմտյանը, պահպանեց իր հին Արան (այսինքն՝ Աղվանք) անվանումը, այսինքն՝ դա նույնական էր նախկին Աղվանական թագավորությանը: Բաբեկի ու Խուռամյանների պարտությունը չկասեցրեց Անդրկովկասում խալիֆայության դեմ պայքարը: Բայց դրա կենտրոններ դարձան Հայաստանն ու Վրաստանը: Իմիջիայլոց, վերջին հին մայրաքաղաք Թբիլիսին, որտեղ կային շատ մուսուլմաններ (պարսիկներ և արաբներ), շատ սերտ էր կապված Խալիֆայության հետ և չընդգրկվեց այդ պայքարում:

  10. Шнирельман, Войны памяти։

    Մովսես Կաղանկատվացու «Աղվանք աշխարհը» բնավ նույնական չէր սկզբնական կովկասյան Աղվանքի հետ:

  11. Шнирельман, Войны памяти։
  12. Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI — начале XIX вв. — Л., 1949. — С. 28.
  13. История Древнего мира / Под ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой. — 2-е изд. — М.: 1983 Т. 3. Упадок древних обществ. — С. 201—220
  14. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ПЭ անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: