Պատմագիրք հայոց (2865), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2865 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1567 թվականին Քոհան Ա, Իգնատիոս Ղարասվեցի (Բ) գրիչի կողմից Ղարասուում։ Ստացողը եղել է Ներսես Գնունեցին (Բ)։ Կազմող՝ Դավիթ Ճնճղուկ և որդին՝ Ստեփանոս սարկավագ։ Գրված է թղթի վրա, որը ունի 33.5X24.7 չափս։ Ձեռագիրը կազմված է 312 թերթից։ Գրված է երկսյուն բոլորգրով։ Ունի նկար Մովսես Խորենացու և Սահակ Բագրատունու, կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 2 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ ուղղագիծ երկաթագրով։ Կազմը՝ կաշվեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ՝ 242ա (14-րդ դար), 8ա, 8բ, 23ա, 35բ, 135ա (1567 թվական), 136բ (1684 թվական), 312բ (1714 թվական), 1բ (1725, 1758 թվականներ), 1ա, 312ա (18-րդ դար)[1]։

Պատմագիրք հայոց
Տեսակձեռագիր
ԳրիչՔոհան Ա,Իգնատիոս Ղարասվեցի Բ
ՍտացողՆերսէս Գնունեցի
Տարեթիվ1567 թվական
ՎայրՂարասու
Թերթեր312
Նյութթուղթ
Չափս33.5X24.7
Գիրերկսյուն բոլորագիր
Տող29
Կազմկաշվեպատ տախտակ դրոշմազարդ
Պահպանակմագաղաթ 2, ուղղագիծ երկաթագիր
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ 2, ուղղագիծ երկաթագիր

Բովանդակություն

խմբագրել
  • Պատմութիունք Մովս. Խորենացւոյ, Ստ. Ասողկան, Արիստ. Լաստիվերացւոյ։
  • Գրչի Տաղ։
  • Կարգ վարդապետացն մերոց։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 891,892 — 1636 էջ։