Պատմագիրք հայոց (մատենաշար)

«Պատմագիրք հայոց», մատենաշար։

Պատմագիրք հայոց

Պատմություն խմբագրել

Տպագրվել է Թիֆլիսում և Վաղարշապատում՝ Սուքիաս Պարզյանի նյութական օժանդակությամբ։

Ի սկզբանե նախատեսված էր հրատարակել հայ հին և նոր պատմագիրների լիակատար ժողովածուների՝ 5 հատորով (յուրաքանչյուրը՝ մի քանի գրքով, շուրջ 50 հեղինակի աշխատություն), սակայն լույս է ընծայվել միայն 3 գիրք՝ Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան» (1904 թվական, Թիֆլիս, Մնացական Մարտիրոսյանի տպարան), Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց» (1909, նույն տպարան) և Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» (1913, համար 1, նույն տպարան, համար 2, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածնի տպարան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։