Պատագոնական մարա
Պատագոնյան մարան (կոչվում է նաև պատագոնյան նապաստակ) (լատ․՝ Dolichotis patagonum) աշխարհում խոշորագույն կրծողներից մեկն է։ Պատագոնյան մարան մարաների ցեղի ներկայացուցիչ է։ Մարաների ցեղի մյուս ներկայացուցիչի չակոյան մարան է։ Պատագոնյան մարան ունի երկու ենթատեսակ՝ Dolichotis patagonum patagonum և Dolichotis patagonum centricola։
Պատագոնյան մարա | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||||||
Dolichotis patagonum | ||||||||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||||||||
Տարածվածությունը | ||||||||||||||||||||||||
|
Բնութագիրը
խմբագրելՊատագոնյան մարաին բնորոշ են երկար ականջներ և երկար վերջույթներ։ Առջևի վերջույթները կարճ են, ունեն չորս սուր ճանկեր, որոնք օգնում են մարային փորել բները։ Հետին վերջույթներն ունեն երեք մատներ, որոնք շագանակագույն են, ստորին մասը` սպիտակ, իսկ հետին մասը՝ սպիտակ բծերով։ Ունի գլուխ։ Մեծ, սև աչքերը շրջապատված են խիտ թարթիչներով։ Մարմնի երկարությունը կազմում է 69-75սմ։ Պոչը կարճ է, մազազուրկ, 4-5 սմ երկարությամբ։ Այս կենդանու կշիռում է 8 կգ-ից մինչև 16 կգ։ Մորթին խիտ է և փափուկ։
Ապրում է 10-15 տարի։ Անազատության մեջ կարող է ապրել ավելի քան 15 տարի։
Տարածումը և բնական միջավայրը
խմբագրելԷնդեմիկ տեսակ է։ Հանդիպում է Արգենտինայի Կենտրոնական և Հարավային շրջաններում։ Բնակվում է բաց խոտհարքներում, թփուտային տափաստաններում և ամուլ հողերում։
Վարքը
խմբագրելՍովորաբար ապրում է ընտանիքով՝ երկու ծնողներ և նրանց ձագեր։ Ընտանիք կազմում է կյանքի ընթացքում մեկ անգամ, իսկ զույգը՝ մնում է հավատարիմ։ Մարաները վարում են ցերեկային կենսակերպ։ Մեկ խմբում կարող են լինել 5-40 կենդանիներ, որոնք ցերեկային ժամերին միասին հավաքվում են համատեղ կերակրման համար, իսկ գիշերը թաքնվում են առանձին-առանձին ժամանակավոր թաքստոցներում։ Վտանգի դեպքում մարաները կարող են զգուշացնել մյուսնեերին և փախչելով տարբեր կողմեր խուսափելու գիշատիչների կողմից հարձակմանը։
Սննդակարգը
խմբագրելԲուսակեր տեսակ է։ Սննդակարգի հիմնական մասը կազմում է խոտը, նաև կեղևը, թափված տերևները, պտուղները և հատապտուղները։ Հեղուկի հիմնական մասը ստանում է սննդի հետ միասին, և այդ պատճառով այս կրծողը կարող է դիմանալ առանց ջրի երկար ժամանակ։
Բազմացումը
խմբագրելՄարան մոնոգամ է։ Զուգավորումը տեղի ունի օգոստոսից մինչև հունվար ամիսները։ Ծնելիության ժամանակ էգը բոլորի համար փորում է ընդհանուր փոս, որը դառնում է տուն բազմաթիվ չափահաս զույգերի սերունդների համար։ Բեղմնավորումից 90-100 օր անց, էգը կարող է ծնել 1-3 ձագ, որոնք ծնվում են լավ զարգացած և բաց աչքերով։ Արուն իր ժամանակի մեծ մասը ծախսում է գիշատիչներին հետևելուն։
Պահպանման կարգավիճակը
խմբագրելՏեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միություն) (IUCN) Կարմիր Էջում «քիչ վտանգված» (Near Threatened) կարգավիճակ։
Գրականություն
խմբագրել- http://www.yerevanzoo.am/index.php?id=184&L=1&tx_ttnews%5Btt_news%5D=1696&cHash=2a372841778cfa9a598bc67b9f0e4b75
- Կենդանիների հանրագիտարան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատագոնական մարա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատագոնական մարա» հոդվածին։ |