Պավել Շուլց (չեխ․՝ Pavel Šulc, դեկտեմբերի 29, 2000(2000-12-29)[1], Կարլովի Վարի), չեխ ֆուտբոլիստ, «Վիկտորիա Պլզեն» ակումբի և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Պավել Շուլց
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 29, 2000(2000-12-29)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Կարլովի Վարի
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Շուլցը Պլզենի «Վիկտորիայի» սան է։ 2019 թվականի սկզբին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Վիսոչինա»։ «Զնոյմոյի» դեմ խաղում նա նորամուտը նշել է Չեխիայի առաջին դիվիզիոնում։ Ապրիլի 5-ին «Վարնսդորֆի» դեմ խաղում Պավելը խփեց իր առաջին գոլը «Վիսոչինայի» կազմում[2]։ 2019 թվականի ամռանը Շուլցը վարձակալվել է «Օպավայի» կողմից։ Հուլիսի 14-ին Չեսկե-Բուդեյովիցեի «Դինամոյի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Առաջին լիգայում[3]։ 2020 թվականի սկզբին Շուլցը վարձավճարով միացավ «Դինամոյին»։ Փետրվարի 14-ին «Մլադա-Բոլեսլավի» դեմ խաղում նա նորամուտը նշել է նոր թիմում[4]։ Հունիսի 10-ին «Տեպլիցեի» դեմ խաղում Պավելը խփեց իր առաջին գոլը «Դինամոյի» կազմում[5]։ 2021 թվականի սկզբին Շուլցը վերադարձել է «Վիկտորիա»։ Հունվարի 17-ին «Պրշիբրամի» դեմ խաղում նա նորամուտը նշել է հիմնական կազմում[6]։ Փետրվարի 14-ին «Մլադա-Բոլեսլավ»-ի դեմ խաղում Պավելը խփեց իր առաջին գոլը «Վիկտորիայի» կազմում[7]։

2022 թվականի ամռանը Շուլցը վարձակալվել է «Յաբլոնեց» ակումբի կողմից։ Հուլիսի 31-ին «Բոհեմիանս 1905»-ի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմում[8]։ Հոկտեմբերի 29-ին իր նախկին ակումբի՝ «Դինամոյի» դեմ խաղում Պավելը խփեց իր առաջին գոլը «Յաբլոնեցի» կազմում[9]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2023 թվականին Շուլցը Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռումինիայում և Վրաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Անգլիայի[10], Գերմանիայի[11] և Իսրայելի[12] թիմերի դեմ խաղերին։

2024 թվականի մարտի 22-ին Նորվեգիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտը նշել է երկրի գլխավոր հավաքականում։ Չեխիան հաղթել է 2:1 հաշվով[13]։

Հավաքականում ելույթների վիճակագրությունը

խմբագրել

2024 թվականի հունիսի 27-ի դրությամբ

Հանդիպումներ Չեխիայի հավաքականի կազմում
Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Գոլեր Մրցույթ
1 2024 թվականի մարտի 22   Նորվեգիա 2:1 - Ընկերական հանդիպում
2 2024 թվականի հունիսի 7   Մալթա 7:1 - Ընկերական հանդիպում
3 2024 թվականի հունիսի 10   Հյուսիսային Մակեդոնիա 2:1 - Ընկերական հանդիպում
4 2024 թվականի հունիսի 18   Պորտուգալիա 1:2 - ԵԱ-2024։ Խմբային փուլ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Высочина VS. Варнсдорф 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019-04-05. Արխիվացված օրիգինալից 2023-06-25-ին. Վերցված է 2023-06-25-ին.
  3. «Динамо Чиске-Будеёвице VS. Опава 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019-07-14. Արխիվացված օրիգինալից 2023-06-25-ին. Վերցված է 2023-06-25-ին.
  4. «Динамо Ческе-Будеёвице VS. Млада-Болеслав 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020-02-14. Արխիվացված օրիգինալից 2023-06-25-ին. Վերցված է 2023-06-25-ին.
  5. «Динамо Ческе-Будеёвице VS. Теплице 3:1» (անգլերեն). soccerway.com. 2020-06-10. Արխիվացված օրիգինալից 2023-06-25-ին. Վերցված է 2023-06-25-ին.
  6. «Пршибрам VS. Виктория Пльзень 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021-01-17. Արխիվացված օրիգինալից 2023-06-25-ին. Վերցված է 2023-06-25-ին.
  7. «Млада-Болеслав VS. Виктория Пльзень 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021-02-14. Արխիվացված օրիգինալից 2023-06-25-ին. Վերցված է 2023-06-25-ին.
  8. «Яблонец VS. Богемианс 1905 0:3» (անգլերեն). soccerway.com. 2022-07-31. Արխիվացված օրիգինալից 2023-06-13-ին. Վերցված է 2023-06-25-ին.
  9. «Яблонец VS. Динамо Ческе-Будеёвице 3:0» (անգլերեն). soccerway.com. 2022-10-29. Արխիվացված օրիգինալից 2023-06-25-ին. Վերցված է 2023-06-25-ին.
  10. «Чехия (до 21) VS. Англия (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2023-06-22.
  11. «Чехия (до 21) VS. Германия (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023-06-25.
  12. «Израиль (до 21) VS. Чехия (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2023-06-28.
  13. «Norsko - Česká republika 1:2» (չեխերեն). fotbal.cz.

Արտաքին հղումներ

խմբագրել