Պավել Բիչկով (ռուս.՝ Павел Афанасьевич Бычков, դեկտեմբերի 15 (27), 1886, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1974(1974-07-29), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դահուկորդ։ ԽՍՀՄ Սպորտի վաստակավոր վարպետ (1948)։ Ռուսաստանի դահուկային սպորտի առաջամարտիկներից մեկը, դահուկավազքի Ռուսաստանի առաջին չեմպիոն։ Հանդես է եկել Մոսկվայի թիմում։

Պավել Բիչկով
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15 (27), 1886
ԾննդավայրՊենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 29, 1974(1974-07-29) (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՊյատնիցկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմարզիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Pavel Bychkov Վիքիպահեստում

Հիմնական սպորտային նվաճումները (վազք 30 վերստ, 1914 թվականին 27 վերստ)

  • Ռուսաստանի չեմպիոն 1910, 1911
  • Ռուսաստանի չեմպիոնատի արծաթե մեդալակիր 1912, 1914
  • Ռուսաստանի չեմպիոնատի բրոնզե մեդալակիր 1913

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է բազմազավակ գյուղացիական ընտանիքում, եղել է հոտաղ և հովիվ։ 18 տարեկանում հավաքագրմամբ մեկնել է Մոսկվա, որտեղ Մոսկվայի օկրուգային երկաթգծի շինարարությունում կատարել է հողային աշխատանքներ, հետագայում մրգահյութերի գործարանում առաքիչ, այնուհետև գործազուրկ։ Ապա եղել է դռնապան Սկուեների տնատիրությունում, ում որդիները` Վասիլին և Իվանը համարվում էին Մոսկվայի լավագույն դահուկորդներ։ Սկսել է սահել ինքնաշեն դահուկներով։ Եղբայրների երաշխավորությամբ ընդգրկվել է Մոսկվայի առաջնությունում, 1909 թվականի փետրվարի 15-ին 25 վերստ մրցատարածությունում գրավել է 3-րդ տեղը (վազել է վարձով վերցված դահուկներով)։ Այս նվաճումից հետո հրավիրվում է Մոսկվայի առաջնությունը կազմակերպող Սիրողական դահուկային սպորտի ընկերության (ՍԴՍԸ) ակումբ, որտեղ էլ հետագայում հանդես է եկել[1]։

1910 թվականի փետրվարի 7-ին կայացել է Ռուսաստանի առաջին առաջնությունը։ Մրցաշարում հաղթեց Բիչկովը (2:26.47, երկրորդ տեղից առաջ անցնելով 2.5 րոպե):Մրցաշարից հետո արդյունքները բողոքարկվեցին` գործող կանոնների համաձայն, «մարմնամարզության և սուսերամարտի ուսուցիչները, ֆիզիկական աշխատանքով զբաղվող անձինք համարվում են պրոֆեսիոնալներ և չեն կարող մասնակցել սիրողական մրցումներին »։ Սկզբում Բիչկովը ճանաչվեց պրոֆեսիոնալ, այնուհետև այդ որոշումը չեղարկվեց։ Մեկ տարի հետո, 1911 թվականի փետրվարի 13-ին, Բիչկովը նորից հաղթեց (2:59.14,6 երկրորդ տեղը գրաված Իվան Սկուեից առաջ անցնելով 9 րոպե, ցածր ցուցանիշները պայմանավորված էին ձնհալով), իսկ 1912 թվականին պարտվեց Ալեքսանդր Նեմուխինին։ 1912, 1913 թվականներին եղել է Մոսկվայի չեմպիոն։

1913 թվականին Ալեքսանդր Նեմուխինի հետ միասին առաջնելույթ ունեցան Ստոկհոլմում անցկացվող Հյուսիսային խաղեր միջազգային մրցումներին, որտեղ նրանք մասնակցեցին 30 և 20 կմ մրցաշարին։ Ինչպես հետագայում պատմեց Բիչկովը ուղևորությունը ցույց տվեց, որ քայլքի տեխնիկայով իրենք չէին զիջում սկանդինավյան մրցարշավորդներին, սակայն լրջորեն ետ էին մնում դահուկների ամրակապման և քսուքների մասով (ուղևորությունից հետո Բիչկովը ինքն էր եփում ՍԴՍԸ թիմի դահուկային քսուքները)[2]։

Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է ընդհանուր ռազմական ուսուցման ռազմա-դահուկային պատրաստականության տեսուչ։ 1918-1936 թվականներին աշխատել է Մոսկվայի Ուղևորատար կայարանում գնացքների շարժակազմի ձևավորող, այնուհետև ծառայել է Ռազմական առևտրի գլխավոր վարչությունում (Զինառ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. И. Б. Масленников, Г. А. Смирнов. Лыжные гонки. - 2-е изд., испр. и доп.. - М.: «Физкультура и спорт», 1999. - С. 7-15. - (Азбука спорта). - ISBN 5-278-00695-1.
  2. Поколения армейских лыжников // С эмблемой ЦСКА. - М.: «Воениздат», 1973.

Գրականություն խմբագրել

  • Лыжные гонки. Справочник / Составитель Г. П. Марков. - М.: «Физкультура и спорт», 1985. - 336 с.
  • Два рекорда П. А. Бычкова / интервью 10 апреля 1973 // Г. С. Деметер. Очерки по истории отечественной физической культуры и олимпийского движения. - М.: «Советский спорт», 2005. - ISBN 5-85009-975-1.
  • услан Карманов. Портретъ лыжебъжца Бычкова // «Советский спорт». - 8 февраля 2010.