Բացել գլխավոր ցանկը

Պավել Արշակի Սարգսյան (դեկտեմբերի 24, 1958(1958-12-24), Թալիշ - մայիսի 4, 1992(1992-05-04), Շիրախանա), մականունը՝ Ազո, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Պավել Սարգսյան
PAVEL ARSHAKI SARGSYAN.jpg
դեկտեմբերի 24, 1958(1958-12-24) - մայիսի 4, 1992(1992-05-04) (33 տարեկանում)
ԾննդավայրԹալիշ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ծնվել է 1958 թ. դեկտեմբերի 24-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Հայաստանում, աշխատել է որպես հասարակական տրանսպորտի վարորդ։

Արցախյան ազգային ազատագրական շարժման առաջամարտիկներից էր։ Ձեռնամուխ է եղել թալիշցիների կամավորական ջոկատի ստեղծմանը։ Մասնակցել է Մանաշիդի, Բուզլուխի, Շահումյանի ճակատային գծի, Շիրախանայի բարձունքի, Թարթառի հովտի, Այգեստանի ազատագրական և պաշտպանական մարտերին։

Զոհվել է 1992 թ. մայիսի 4-ին, Շիրախանայի բարձունքում՝ գնդացրի կրակը իր վրա վերցնելով և ապահովելով ընկերների առաջխաղացումը։ Ամուսնացած էր։ Հանգչում է գյուղի Հուշահամալիրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png