Պասկուալե Կամերլենգո (ռուս.՝ Паскуа́ле Камерле́нго, ապրիլի 14, 1966(1966-04-14), Ժնև, Շվեյցարիա). իտալացի գեղասահորդ, հանդես է եկել պարեր սառույցի վրա ձևում Ստեֆանիա Կալեգարիի, այնուհետև՝ Դիանա Գերենշերի հետ։ Կալեգարիի հետ Օլիմպիական խաղեր-1992-ում ներկայացրել է Իտալիան, որտեղ էլ մարզիկները զբաղեցրել են հինգերորդ հորիզոնականը։ Բացի այդ, նրանք 1992 թվականին Եվրոպայի առաջնությունում և նույն տարվա Աշխարհի առաջնություններում չորրորդն էին։ Դիանա Գերենշերի հետ Կամերլենգոն հանդես է եկել 1998 թվականի Օլիմպիական խաղերում և զբաղեցրել 17-րդ հորիզոնականը։

Պասկուալե Կամերլենգո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ, figure skating choreographer, սառցի վրա պարող և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Իտալիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 14, 1966(1966-04-14) (58 տարեկան)
Ծննդավայր՝Ժնև, Շվեյցարիա

Ներկայումս նա աշխատում է որպես գեղասահքի մարզիչ և պարուսույց։ Նրա սաներից են Ֆեդերիկա Ֆայելան/Մասսիմո Սկալին[1] և Ջենիֆեր Ուեսթեր/Դանիիլ Բարանցև պարազույգերը։

Պասկուալե Կամերլենգոն ամուսնացած է ռուս գեղասահորդ Անժելիկա Կռիլովայի հետ։ Նրանք ունեն երկու երեխա (դուստրը՝ Ստելլան՝ 2005 թվական, որդին՝ Էնթոնին՝ 2008 թվական)[2]։

Արդյունքներ խմբագրել

  • Գերենշերի հետ
Մրցումներ 1997 1998
Օլիմպիական խաղերի մեդալակիրների ցուցակ գեղասահք ձևում. Ձմեռային օլիմպիական խաղեր 17
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 16
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 11 13
  • Կալեգարիի հետ
Մրցումներ 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993
Օլիմպիական խաղերի մեդալակիրների ցուցակ գեղասահք ձևում. Ձմեռային օլիմպիական խաղեր 5
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 15 7 10 6 4 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 12 13 11 5 6 4 5
NHK Trophy 3 3
Skate America 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Файелла и Скали(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  2. «Анжелика Крылова: Работать тренером безумно интересно» Интервью газете «Время новостей» № 223, 6 декабря 2010 года