Պառավը
«Պառավը» (ռուս.՝ «Старуха»), Դանիլ Խարմսի պատմությունը, որը գրվել է 1939 թվականին։
Ժանր | Նովել |
---|---|
Թվական | 1974 |
Սյուժե խմբագրել
Պատմությունը ներկայացվում է առաջին անձից[1]։ Գլխավոր հերոսը, որն ապրում է Լենինգրադի կենտրոնում գտնվող կոմունալ բնակարանում, դուրս է գալիս տանից և բակում տեսնում է պառավին, որը ձեռքին պահել է առանց սլաքների պատի ժամացույց։ Սադովայա փողոցի անկյունում հանդիպում է Սակերդոն Միխայլովիչ անունով ծանոթին և խոսում նրա հետ։ Հետո նա հիշում է, որ մոռացել է անջատել էլեկտրական վառարանը և վերադառնում տուն։ Սկզբում նա փորձում է քնել՝ մտածելով այն երեխաների սպանության մասին, որոնց ճիչերը լսվում են փողոցից։ Հետո որոշում է գրել հանճարեղ պատմություն մի հրաշագործի մասին, որը, սակայն, հրաշքներ չի գործում։ Բայց միակ բանը, որ նրան հաջողվում է գրել՝ «Հրաշագործը բարձրահասակ էր»։ Նա լսում է, թե ինչպես է ինչ-որ մեկը բախում է դուռը։ Պարզվում է, որ դա պառավ կինն է։ Նա նստում է աթոռին և ստիպում է նրան ծնկի գալ, ապա պառկել հատակին։ Նա հասկանում է, որ դա իմաստ չունի, վեր է կենում և տեսնում է, որ պառավ կինը մահացել է։ Չիմանալով, թե ինչ պետք է անել, գնում է քնելու։ Հաջորդ օրը գնում է հացաբուլկեղենի խանութ և այնտեղ ծանոթանում է մի կնոջ հետ։ Նրան հրավիրում է իր տուն՝ օղի խմելու, կինը համաձայնում է, բայց այստեղ նա հիշում է իր տանը գտնվող դիակի մասին և փախչում։ Գնում է Սակերդոն Միխայլովիչի մոտ, հետո՝ կառավարչի մոտ, որպեսզի նա ազատվի դիակից։ Կառավարիչը տեղում չէ. գլխավոր հերոսը վերադառնում է տուն, բացում է սենյակի դուռը և տեսնում, որ պառավ կինը սողում է իրեն ընդառաջ։ Նա փակում է դուռը, վերցնում է կրոկետային մուրճը, կրկին բացում է դուռը։ Պառավ կինն անշարժ է։ Գլխավոր հերոսը դիակը դնում է ճամպրուկի մեջ և գնում դեպի տրամվայի կանգառը։ Հեռվից գեղեցիկ տիկին է տեսնում, փորձում է հասնել նրան, բայց ճամպրուկի պատճառով չի ստացվում։ Գնում է տրամվայի կայարան, գնում է տոմս դեպի «Աղվեսի քիթը» (ռուս․՝ «Лисий Нос») կայարան, մտադիր է նետել ճամպրուկը ճահճի մեջ։ Բայց ուղևորության ընթացքում ինչ-որ մեկը գողանում է ճամպրուկը։ Նա հասնում է Աղվեսի քիթը, գնում է անտառ և աղոթում[2]։
Ստեղծագործության թեմա և վերլուծություն խմբագրել
Վիպակի գլխավոր հերոսը, ուսումնասիրողների պնդմամբ, շատ առումներով ինքնակենսագրական է[3][4]։ Նա ապրում է Լենինգրադի նույն թաղամասում, և, հնարավոր է, նույն տանը, ինչպես Խարմսը (Մայակովսկու փողոց, դ. 11)[3][4][5], տառապում է փողի պակասից[3], ատում է ծերերին ու երեխաներին[6][7], հետաքրքրվում է անմահության և հավատքի[8], ինչպես նաև հրաշքի հարցերով[6][9]։ Գլխավոր հերոսի ընկերոջ՝ Սակերդոն Միխայլովիչի նախատիպը համարում են Խարմսի ընկեր Նիկոլայ Օլեյնիկովին[10], որը գնդակահարվել է 1937 թվականի աշնանը[11]։
Պատմությունը պարունակում է հղումներ[3], կամ նույնիսկ Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի պարոդիա[4]։ Հերոսը հայտնվում է «Ռասկոլնիկովի իրավիճակում», երբ մահացած ծեր կինը դառնում է մշտական խոչընդոտ կերպարի բոլոր գործերում[3]։ Սակայն այստեղ պատիժը տեղի է ունենում հանցագործության բացակայության պայմաններում[12]։ Մեկ այլ ստեղծագործություն, որի հետ կապում են «Պառավը» ստեղծագործոթւյունը՝ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի «Պիկովայա դաման» վիպակը[13][14]։ Օրինակ, երբ հերոսը սկզբում հանդիպում է առանց սլաքների ժամացույցը ձեռքին պառավին, նա հարցնում է նրան. «Ժամը քանի՞սն է», և նա պատասխանում է․ «Հիմա երեքին քառորդ է պակաս»[14]։
Ստեղծման պատմություն և հրապարակում խմբագրել
Վիպակը գրվել է 1939 թվականի առաջին կեսին։ Դրանից հետո Խարմսն այն կարդացել է իր ընկերների համար[15]։ Հեղինակի կենդանության օրոք ստեղծագործությունը չի հրապարակվել։ 1970-ական թվականներից սամիզդատում տարածվել է և հրապարակվել արտասահմանում[16]։ Առաջին անգամ վիպակը հրատարակվել է Վյուրցբուրգում 1974 թվականին «Ընտրանի» ժողովածուում[17]։ Վերակառուցման ժամանակ ԽՍՀՄ-ում հրապարակման սահմանափակումները հանվել են[18]։
Արձագանքներ խմբագրել
Մասնագետները «Պառավը» անվանում են Խարմսի գլխավոր ստեղծագործություն[19], ինչպես նաև 1930-ական թվականների ռուսական արձակի գագաթներից մեկը[6]։ Դմիտրի Բիկովը «Պառավը» անվանել է երեսունականների մասին լավագույն վիպակ[20]։
Էկրանավորում խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Makar, A. B.; McMartin, K. E.; Palese, M.; Tephly, T. R. (1975-06). «Formate assay in body fluids: application in methanol poisoning». Biochemical Medicine. 13 (2): 117–126. doi:10.1016/0006-2տ944(75)90147-7. ISSN 0006-2944. PMID 1.
- ↑ Bose, K. S.; Sarma, R. H. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Delineation of the intimate details of the backbone conformation of pyridine nucleotide coenzymes in aqueous solution». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1173–1179. doi:10.1016/0006-291x(75)90482-9. ISSN 1090-2104. PMID 2.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Кобринский, 2009, էջ 435
- ↑ 4,0 4,1 4,2 Жаккар, 2011, էջ 233
- ↑ Жаккар, 2011, էջ 396
- ↑ 6,0 6,1 6,2 Шубинский, 2015, էջ 486
- ↑ Кобринский, 2009, էջ 288—290
- ↑ Кобринский, 2009, էջ 396
- ↑ Кобринский, 2009, էջ 436
- ↑ Кобринский, 2009, էջ 441
- ↑ Кобринский, 2009, էջ 391—392
- ↑ Wiesmann, U. N.; DiDonato, S.; Herschkowitz, N. N. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Effect of chloroquine on cultured fibroblasts: release of lysosomal hydrolases and inhibition of their uptake». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1338–1343. doi:10.1016/0006-291x(75)90506-9. ISSN 1090-2104. PMID 4.
- ↑ Кобринский, 2009, էջ 437
- ↑ 14,0 14,1 Жаккар, 2011, էջ 233—234
- ↑ Кобринский, 2009, էջ 433—434
- ↑ Akamatsu, N.; Nakajima, H.; Ono, M.; Miura, Y. (1975 թ․ սեպտեմբերի 15). «Increase in acetyl CoA synthetase activity after phenobarbital treatment». Biochemical Pharmacology. 24 (18): 1725–1727. doi:10.1016/0006-2952(75)90013-1. ISSN 0006-2952. PMID 15.
- ↑ Хармс Д. И. «Я родился в камыше…». — СПб.: Азбука, 2014. — С. 211. — 224 с. — ISBN 978-5-389-01605-7
- ↑ Кобринский, 2009, էջ 488
- ↑ Кобринский, 2009, էջ 433
- ↑ Дмитрий Быков (2016 թ․ մայիսի 6). «Программа «Один»». Эхо Москвы. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Даниил Хармс :: Экранизации и театр :: «Стару-ха-рмса» (1991)». d-harms.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Даниил Хармс :: Экранизации и театр :: «Старуха» (1998)». d-harms.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Даниил Хармс :: Экранизации и театр :: «Старуха» (The Old Woman) (1999)». d-harms.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Даниил Хармс :: Экранизации и театр :: «Старуха» (Киев, 2010)». d-harms.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
Գրականություն խմբագրել
- Жаккар Ж.-Ф. Литература как таковая. От Набокова к Пушкину. Избранные работы о русской словесности. — М.: Новое литературное обозрение, 2011. — 408 с. — ISBN 978-5-86793-925-0
- Кобринский А. А. Даниил Хармс. — М.: Молодая гвардия, 2009. — 508 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-03258-3
- Кукулин И. В. Рождение постмодернистского героя по дороге из Санкт-Петербурга через Ленинград и дальше // Вопросы литературы. — 1997. — № 4. — С. 62—90.
- Шубинский В. И. Даниил Хармс. Жизнь человека на ветру. — М.: АСТ (Corpus), 2015. — 576 с. — ISBN 978-5-17-086203-0