Պաուլ Օտտո Հերման Պիննա (էստ․՝ Paul-Otto-Hermann Pinna, հոկտեմբերի 3, 1884(1884-10-03)[1], Տալլին, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1949(1949-03-29)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի դերասան և թատերական ռեժիսոր, Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1942)[2]։

Պաուլ Պիննա
էստ․՝ Paul-Otto-Hermann Pinna
Ծնվել էհոկտեմբերի 3, 1884(1884-10-03)[1]
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 29, 1949(1949-03-29)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Էստոնիա,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր
Ամուսին(ներ)Նետտի Պիննա
Միլլի Ալտերման
Երեխա(ներ)Signe Pinna?

Կենսագրություն խմբագրել

Պաուլ Պիննան ծնվել է 1884 թվականին Տալլինում՝ քաղաքային ինքնավարության պաշտոնյայի ընտանիքում։ Դերասանական կարիերան սկսկել է «Էստոնիա» երաժշտական ընկերությունում։ 1905 թվականին Թեոդոր Ալտերմանի հետ միասին նախաձեռնել է «Էստոնիա» ազգային թատրոնի ստեղծումը[2]։ 1909-1910 թվականներին հրատարակել է Էստոնիայի թատերական առաջին ամսագիրը՝ «Թատերաբեմ»[2]։ 1914 թվականին թատրոնի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով տեղափոխվել է Ռուսաստան։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո վերադարձել է Էստոնիա։ «Էստոնիա» թատրոնը հիվանդանոց դարձնելու և դերասանների որոշ մասի՝ բանակ զորակոչված լինելու պատճառով մեկնել է Մոսկվա, բայց մեկ տարի անց նորից վերադարձել է Էստոնիա՝ թատրոնը վերականգնելու նպատակով։ Ազատագրական պատերազմի ժամանակ եղել է Էստոնիայի դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար։ 1923 թվականին հիմնել է «Ազգային թատրոն», որտեղ խաղում էին սիրողական դերասաններ։ 1927 թվականին թատրոնը սնանկացել է։ Դրանից հետո Կարլ Յունգհոլցի հրավերով վերադարձել է «Էստոնիա» թատրոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է աշխատանքային գումարտակում։ Պատերազմից հետո ապրել և աշխատել է Էստոնիայում։

 
Պաուլ Պիննայի գերեզմանը

Մահացել է 1949 թվականի մարտի 25-ին Տալլինում։ Թաղված է Տալլինի Մետսակալմիստու գերեզմանատանը։

Անձնական կյանքը խմբագրել

Պաուլ Պիննան ամուսնացել է 2 անգամ։ Առաջին կինը երգչուհի Նետտի Պիննան էր, երկրորդ կինը՝ Միլլի Ալտերմանը։ Երկու ամուսնություններից էլ երեխաներ է ունեցել։

Հիշատակը խմբագրել

Տալլինում կա Պաուլ Պիննայի փողոց։ 1949-1989 թվականներին Տալլինում գործել է Պաուլ Պիննայի անվան թատրոն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. 2,0 2,1 2,2 Пинна Пауль Юханович. — 3-е.
  3. Eesti entsüklopeedia 12. köide, 2003: 415.