Պաուլինա Ստանչևա
Պաուլինա Ստանչևա (բուլղար․՝ Паулина Станчева, իսկական անունը՝ Կալիոպա Կոստովա Բալասակիևա, 31 հունվարի, 1907, Բուրգաս - 12 հուլիսի, 1991, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի մանկական գրող, բանաստեղծուհի։ Բուլղարիայի Գրողների միության անդամ։
Պաուլինա Ստանչևա բուլղար․՝ Паулина Станчева | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1907 |
Ծննդավայր | Բուրգաս, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | հուլիսի 12, 1991 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ուշագրավ աշխատանքներ | Дни и нощи |
Կենսագրություն
խմբագրելՊաուլինա Ստանչևան ծնվել է 1907 թվականի հունվարի 31-ին Բուրգաս քաղաքում, մեխանիկի ընտանիքում։
Իր առաջին պատմվածքը Պաուլինա Ստանչևան գրել է գիմնազիայում սովորելու տարիներին։ Ստեղծագործությունները տպագրել սկսել է 1926 թվականին ուսանողական «Копнежи» թերթում։
1942 թվականից ապրել է Սոֆիայում, որտեղ 1945-1950 թվականներին եղել է «Կինն այսօր» («Жената днес») ամսագրի խմբագիր։ 1951 թվականից մինչ 1956 թվականը որպես խմբագիր ու բաժնի վարիչ աշխատել է Բուլղարական ազգային ռադիոյում, համագործակցել է բուլղարական մի շարք թերթերի հետ։
Բուլղարիայի Գրողների միության անդամ է։
Ստեղծագործություններ
խմբագրել- Дни и нощи (բանաստեղծություններ, 1934)
- Затишие (բանաստեղծություններ, 1937)
- Горско училище (բանաստեղծություններ, 1946)
- Младост (բանաստեղծություններ, 1949)
- Марийкината рокличка (պոեմ, 1953)
- Нови жени (նոթեր, 1953)
- Прозорец с гълъби (բանաստեղծություններ, 1961)
- Умница։ Разкази за малкото Ани (պատմվածքների ժողովածու, 1962)
- Момчето с котвата (պատմվածքների ժողովածու, 1964)
- Денят е дълъг (բանաստեղծություններ, 1965)
- Новата червена шапчица (հեքիաթ, 1965)
- Двете братчета и Суска (պոեմ, 1966)
- Момчето и кучето (պոեմ երեխաների համար, 1966)
- Хора и ветрове (պատմվածքների ժողովածու, 1966)
- Близо половин столетие (նոթեր, 1967)
- Д’Артанян се връща победител. Граничарска повест (1969, 1984)
- Пламъци от големия огън (նոթեր, 1969)
- Слънце за зимата (բանաստեղծություններ, 1970)
- Още съм жива (վավերագրական վիպակ, 1971)
- Снежният човек с доброто сърце (հեքիաթ, 1973)
- Весели пътеки (1976)
- Брегове (բանաստեղծություններ, 1977)
- Златната петорка (1978)
- Да живее зеленият цвят (1980)
- Шарено детство (պատմվածքների ժողովածու, 1981, 1987)
- Приказка за близнаците (հեքիաթ, 1981)
- Приказки за Катеринка" (հեքիաթ, 1982)
- Сезони на душата (նոթեր, 1984)
- Моите безброй приятели (1985)
- Гълъбово небе (բանաստեղծություններ, 1985)
- Немирното облаче (1986)
- Сам между мама и татко (1986)
- Коронясано дърво (բանաստեղծություններ, 1987)
- Изненадите продължават (վիպակներ ու հեքիաթներ, 1987)
- Море и суша (բանաստեղծություններ, 1988)
- Момчето с хубавото име (պատմվածքների ժողովածու)
- Отлитане на лястовиците (չհրատարակված ստեղծագործություններ, հետմահու, 2012)
Պարգևներ
խմբագրել- Բուրգասի պատվավոր քաղաքացի (1977),
- «Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն» երկրորդ աստիճանի շքանշանի (1977)[1],
- Պետկո Ռ. Սլավեյկովի անվան գրական մրցանակ (Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության լուսավորության նախարարություն, 1986)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ № 122 от 28 януари 1977 г. Обн. ДВ., бр. 13 от 15 февруари 1977 г.