Պաոլո Կյավեննա
Պաոլո Կյավեննա (իտալ.՝ Paolo Chiavenna, 20-րդ դար), իտալացի աստղագետ և աստերոիդների հայտնագործող, ով աշխատում է Սորմանոյի աստղադիտարանում։ Նա իտալական սիրողական աստղագետների ասոցիացիայի անդամ է GIA (իտալ.՝ Gruppo Italiano Astrometristi), որոնք մասնագիտանում են փոքր մարմինների որոնման մեջ։ 1995-2000 թվականներին իտալացի այլ աստղագետների հետ միասին Պաոլո Կյավեննան ընդհանուր առմամբ հայտնաբերել է 15 աստերոիդ[2]։ Պաոլոյի կողմից լուծված խնդիրների շրջանակը ներառում է ոչ միայն աստերոիդների որոնում և դիտում, այլև այդ նպատակների համար ծրագրային ապահովման մշակում։
Պաոլո Կյավեննա | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Սորմանոյի աստղադիտարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
(9796) 1996 HW | Ապրիլի 19, 1996 |
11145 Emanuelli | Օգոստոսի 29, 1997 |
15379 Alefranz | Օգոստոսի 29, 1997 |
(17614) 1995 UT | Հոկտեմբերի 27, 1995 |
27900 Cecconi | Սեպտեմբերի 7, 1996 |
(29424) 1997 BV | Հունվարի 29, 1997 |
(31254) 1998 DK | Փետրվարի 27, 1998 |
35270 Molinari | Սեպտեմբերի 7, 1996 |
(37706) 1996 RN | Սեպտեմբերի 8, 1996 |
39734 Marchiori | Դեկտեմբերի 14, 1996 |
55854 Stoppani | Նոյեմբերի 8, 1996 |
(79382) 1997 GC | Ապրիլի 8, 1997 |
79472 Chiorny | Հունվարի 6, 1998 |
(97356) 2000 AY | Հունվարի 5, 2000 |
(120679) 1997 BW | Հունվարի 29, 1997 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.