Պաշտպանության տուն (ռուս.՝ Дом обороны), շենքերի համակառույց, որտեղ տեղակայված է եղել ակումբ, մարզական տեխնիկում և բնակելի տուն, որը գտնվում է Եկատերինբուրգում (Ռուսաստան), Մալիշևի փողոց, տուն 31դ/ Վոյեվոդինի փողոց, տուն 6 հասցեով, որը կառուցվել է 1934 թվականին ճարտարապետ Գ. Պ. Վալենկովի կողմից։ Համակառույցը կառուցված է 1930-ական թվականների կոնստրուկտիվիզմին բնորոշ ոճով։

Պաշտպանության տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՓողոցՄալիշևի փողոց (31Д)
Ճարտարապետական ոճԿոնստրուկտիվիզմ
Հիմնադրված է1930
ՃարտարապետGeorgy Pavlovich Valenkov?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

ԴՕՍԱԱՖ-ի շենքերի համակառույցը գտնվում էր հնոտիաշուկայի տեղում, որը տեղակայված էր Մեծ նահատակ Մաքսիմիլիանոսի եկեղեցու շուրջ, որի տեղում էլ հիմնադրվել է Պաշտպանության տունը։ Շենքերի համակառույցը սահմանափակվում է Մալիշևի, Վոյեվոդինի, Մարտի 8-ի փողոցներով և Լենինի պողոտայով[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Ակումբի, մարզական տեխնիկումի և բնակելի տան շենքերը տեղակայված են կողաճակատներով դեպի Մալիշևի փողոցը, փողոցների հատման վայրում՝ դեպի թաղամասի խորքը խորացմամբ, առաջացնելով Մալիշևի հրապարակը։ Համակառույցի հարավային մասում գտնվում է ակումբը, որի ճարտարապետական կերպարում օգտագործված են ռազմական խորհրդանիշներ։ Քառահարկ շենքը դուրս ցցված առաջին հարկով է և օվալաձև հարավային ճակատով ու զուգահեռանիստի ծավալի շեղումով՝ կողաճակատին անկյունային գլանաձև էրկերով։ Այսպիսով գոյացած հրապարակն օգտագործվել է ինքնաթիռ (սկզբնապես ПО-2 մոդել) տեղադրելու համար[1]։

Ընդլայնված ճակատներն ընդգծված են պատուհանների շարքերով և առաջին հարկի վերևում զանգվածային պրոֆիլային քիվով, որն ընդգծվում է նաև գույնով։ Ակումբի շքամուտքը գտնվում է շենքի օվալաձև մասում և դուրս է գալիս խաչմերուկ։ Առաջին և ցոկոլային հարկերի մուտքն ընդլայնված ճակատներում առանձնացված է հովարներով։ Ներսույթը նախագծված է միջանցքային տեսքով՝ ընդգրկելով դահլիճային տարածքները[1]։

Մարզական տեխնիկումի ըստ հատակագծի ուղղանկյունաձև շենքը խիստ տեղաշարժված է թաղամասի խորքը՝ ճակատի առջև հրապարակ ստեղծելու նպատակով[1]։

Համակառույցը 1930-ական թվականների ուսումնական հաստատություններին բնորոշ շենքի տիպիկ նմուշ է։ Բնակելի տան շենքը բնորոշ ճակատով (անկյունային պատշգամբներ, խորշապատշգամբներ) նախագծվել էր որպես մարզիկների համար հանրակացարան։ Համակառույցը կառուցվել է կոնստրուկտիվիզմի ձևերով՝ 1930-ական թվականներին բնորոշ քաղաքաշինական տիպիկ հնարքների կիրառմամբ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В.Е.Звагельская. — Екатеринбург: Сократ, 2007. — Т. 1. — С. 337—338. — 536 с. — ISBN 978-5-88664-313-3