Պաշտպանական անտառներ, գյուղատնտեսական հողերը, բնակավայրերը, ջրամբարները, ճանապարհները, բնական և մարդահարույց անբարենպաստ գործոններից պաշտպանելու նպատակով ստեղծված արհեստական անտառներ և անտառաշերտեր։ Պաշտպանական անտառների ստեղծումը ագրոանտառբարելավման հիմքն է։ Կախված ստեղծման նպատակներից և տեղադիրքից՝ պաշտպանական անտառները լինում են պետական պահպանության, դաշտապաշտպան, հողապաշտպան, ջրապաշտան, անտառվերականգնողական անտառաշերտեր և անտառտնկարկներ՝ ճամփեզրերին, լանջերին, ձորածերպերին, արոտավայրերում, անասնապահական ֆերմաների շրջակայքում։

Անտառաշերտեր Հյուսիսային Դակոտայում

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։