Պաշորտ
Պաշորտ, նախկին հայաբնակ, ներկայում լքված գյուղ Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթակիայի մարզի Քեսաբի շրջանում, վարչական կենտրոն Քեսաբից 7 կմ արևմուտք։ Ամռան ամիսներին գյուղի տարածքում ժամանակավորապես բնակություն են հաստատում քիչ թվով բնակիչներ, հիմնականում՝ ամառանոցատերեր։
Գյուղ | |
---|---|
Պաշորտ | |
Երկիր | Սիրիա |
Երկրամաս | Լաթակիայի մարզ |
Շրջան | Քեսաբի շրջան |
Բնակչություն | 0 մարդ (1993) |
Բնակչություն խմբագրել
Պաշորտի բնակչությունը նախքան գյուղի լքվելը, եղել է հայկական։
1911 թվականի մարդահամարի համաձայն Պաշորտ գյուղի բնակչությունըկազմում էր 85 մարդ (13 տուն)[1][2]։
1915 թվականին Քեսաբի շրջանի բնակչությունը տեղահանվում է և ենթարկվում ցեղասպանության։ 1918 թվականից հետո ցեղասպանությունից փրկվածները սկսում են վերադառնալ հայրենի գյուղ։ 1920 թվականին Սիմոն Այանյանի կողմից կատարված մարդահամարի արդյունքներից ակնհայտ է, որ բնակչության թիվը 1911 թվականի համեմատ նվազել է[3]։
Ըստ 1920 թվականի մարդահամարի արդյունքների՝ Պաշորտն ուներ 7 տուն բնակիչ[3]։
1947 թվականին շրջանի բնակչության մոտավորապես երկու երրորդը փոխադրվում է Խորհրդային Հայաստան։ Պաշորտ գյուղն ամբողջովին դատարկվում է, քանի որ բնակավայրիամբողջ բնակչությունը՝ 46 մարդ, արտագաղթում են արտագաղթում են[3][4]։
Հուշարձաններ խմբագրել
Գյուղի տարածքում կան մի շարք հուշարձաններ, որոնցից է լքված և անտառածածկ գերեզմանատունը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Յ. Չոլաքեան (1995). Քեսաբ, հ.Ա. Հալէպ. էջեր 351, 422, 436, 440, 442, 444–445, 449, 454–455.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Րաֆֆի Քորթոշյան, Քեսաբի բնակչությունը 1906-2006 թթ., «Վարձք», 2011, N 4, էջ 59։
- ↑ 3,0 3,1 3,2 Րաֆֆի Քորթոշյան, Քեսաբի բնակչությունը 1906-2006 թթ., «Վարձք», 2011, N 4, էջ 62։
- ↑ Չոլաքեան Յ., Քեսաբ, հ. Ա, Հալէպ, 1995, էջ 138։