Պանամերիկյան կոնֆերանսներ

Պանամերիկյան կոնֆերանսներ (անգլ.՝ Pan-American Conferences), Ամերիկա մայրցամաքի երկրների պարբերաբար գումարվող կոնֆերանսներ, կազմակերպվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության կողմից։ Անցկացվել են 1889 թվականից մինչև 2001 թվականը։ Կոնֆերասների գումարման գաղափարն առաջ է քաշվել դեռևս 1826 թվականին Պանամայում կայացած լատինաամերիկյան երկրների կոնգրեսում։

1889 թվականից մինչև 1967 թվականը տեղի են ունեցել 10 հերթական և 3 արտակարգ կոնֆերանսներ։ Դրանցից հատկանշական են՝ 1-ինը (1889 թվականի հոկտեմբեր - 1890ապրիլ), որի ժամանակ հիմնվեցին Ամերիկյան հանրապետությունների միջազգային միությունը (տնտեսական ինֆորմացիայի փոխանակության նպատակով) և դրան կից Առևտրական բյուրոն (1901-1902 թվականներին վերանվանվեց Միջազգային բյուրո), 4-րդը (1910 թվականի հուլիս-օգոստոս)՝ Միջազգային բյուրոն վերակազմվեց Պանամերիկյան միության, 9-րդը (1948 թվականի մարտ—մայիս), որտեղ ստեղծվեց Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ Պանամերիկյան միության հիման վրա), 10-րդը (1954 թվականի մարտ), Պանամերիկյան կոնֆերանսներն ընդունեցին «Միջազգային կոմունիզմի դեմ պայքարի մասին» որոշումը։ 1962 թվականին կայացած խորհրդակցությունում ԱՄՆ-ի ճնշմամբ ԱՊԿ-ից հեռացվեց Կուբան։ 1967 թվականի փետրվարին 3-րդ արտակարգ կոնֆերանսը կանոնադրական ուղղում մտցրեց․ ԱՊԿ-ի գերագույն մարմինը միջամերիկյան կոնֆերանսի փոխարեն դառնում էր ԱՊԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների Գլխավոր ասամբլեան (որոշումն ուժի մեջ մտավ 1970 թվականին), որը պիտի գումարվեր է ամեն տարի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 118

Գրականություն խմբագրել

  • Helleiner, Eric. Forgotten Foundations of Bretton Woods: International Development and the Making of the Postwar Order, Cornell University 2014 978-0801452758
  • Vanden, H.E., Prevost, G. Politics of Latin America: The Power Game (2nd Edition), 2006.

Կաղապար:Organization of American States