Պայթյուն Նայրոբիի հյուրանոցում (1980)

1980 թվականի դեկտեմբերի 31-ին, նոր տարվա գիշերը, ռումբ պայթեցվեց Քենիայիч Նայրոբի քաղաքի Fairmont The Norfolk Hotel-ում։ Այն մասնակի փլուզեց հյուրանոցը` սպանելով 20 մարդու, վիրավորելով 87-ին[1][2][3][4][5]։

Պայթյուն Նայրոբիի հյուրանոցում
ՏեղադրանքFairmont The Norfolk Hotel?
Տարեթիվդեկտեմբերի 31, 1980

Հյուրանոցի սեփականատերը տեղական հրեական համայնքի նշանավոր ներկայացուցիչ էր, և ենթադրվում էր, որ հարձակումը կատարվել է վրեժ լուծելու համար, քանի որ Քենիան չորս տարի առաջ «Էնտեբբե գործողության» շրջանակներում աջակցություն է ցուցաբերել Ուգանդայում իսրայելցի պատանդներին փրկելու համար[2][3]։ Զոհվածների թվում են առնվազն չորս քենիացի, երկու ամերիկացի, երկու բրիտանացի երեխա, դանիացի KLM աշխատակից, ֆրանսիացի և բելգիացի երեխա[6][7]։ Քենիայի կառավարությունը հայտարարել է, որ մահապարտը եղել է մարոկկացի՝ Մալթայի անձնագրով, «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի» անդամ Քադդուրա Մոհամմեդ Աբդ ալ-Համիդ անունով, որը պայթյունի օրը չվերթով մեկնել է Սաուդյան Արաբիա[2][3][8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Bomb likely cause of New Year's Eve blast». UPI. 1981 թ․ հունվարի 1.
  2. 2,0 2,1 2,2 «Terrorist Incidents against Jewish Communities and Israeli Citizens Abroad, 1968-2003». International Institute for Counter-Terrorism. 2003 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 Rubin, Barry; Rubin, Judith Colp (2015). Chronologies of Modern Terrorism. Routledge. էջ 195. ISBN 9781317474654.
  4. Laing, Aislinn (2013 թ․ սեպտեմբերի 21). «Nairobi assault: Kenyan terrorist attacks since 1980». The Telegraph. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  5. «20 killed in bomb attack on Norfolk». mobile.nation.co.ke (անգլերեն). Daily Nation. 2013 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  6. «Feds Have Older Kenya Bombing To Explain». New York Daily News. 1998 թ․ օգոստոսի 12.
  7. «Suspected hotel bomber escapes». UPI. 1981 թ․ հունվարի 4.
  8. «Kenya says Palestinian responsible for hotel blast». UPI. 1981 թ․ հունվարի 7.