Պայթակենի արևելյան

բույսերի տեսակ
Պայթակենի արևելյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Պայթակենի
Տեսակ Պայթակենի արևելյան
Լատիներեն անվանում
C. orientalis
Mill․

Պայթակենի արևելյան (լատին․՝ C. orientalis), բակլածաղկավորների ընտանիքի, բակլազգիների ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է, մինչև 2 մ բարձրությամբ, թավոտ Ընձյուղներով։ Տերևները բարդ են, կենտ փետրաձև, 5-6 սմ երկարությամբ, կազմված 7-9 տերևիկներից, որոնք լայն հակառակ-ձվաձև են կամ կլորավուն, 1,1-1,8 սմ երկարությամբ և 0,8-1,5 սմ լայնությամբ, գագաթին կտրվածքով կպմ փոսիկով, վերևի կողմից՝ մերկ, ներքևի կողմից պատված նոսր մազմզուկներով։ Ծաղկաբույլը ողկույզ է, կազմված 3-5 նարնջակարմրավուն, կամ գորշակարմրավուն ծաղիկներից։ Ունդերը բշտիկանման են՝ 4 սմ երկարությամբ Տ-աձև ոլորված, հասունանալիս գունավորվում են կարմրամանուշակագույն երանգով։ Ծաղկում է մայիս, հուլիս ամիսներին։ Պտուղները հասունանում են հոկտեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում և Ղրիմում։ Հայաստանում հանդիպում է Զանգեզուրում և Մեղրիում, ստորին և միջին լեռնային գոտիներում, թեքությունների վրա, չոր, զառիթափ, ժայռոտ լանջերում։

Կիրառություն խմբագրել

Արտակարգ չորադիմացկուն բույս է։ Լուսասեր է և ջերմասեր։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, վնասատուներով և հիվանդություններով քիչ է վարակվում։ Բազմանում է սերմերի միջոցով, երբեմն՝ կտրոններով։ Բնափայտն արժեքավոր է, դրանից պատրաստում են մանր իրեր և զանազան գործիքներ։ Պիտանի է չոր, քարքարոտ հողերի կանաչապատման համար։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես լուծողական[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (54)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայթակենի արևելյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայթակենի արևելյան» հոդվածին։