Պահնորդական բաժանմունք

Պահնորդական բաժանմունք («Охранное отделение», «Охранка»), քաղաքական հետախուզության տեղական մարմին ցարական Ռուսաստանում, որը ենթարկվում էր Ոստիկանության դեպարտամենտին։

Առաջին Պահնորդական բաժանմունքները ստեղծվել են Պետերբուրգում (1866), Մոսկվայում և Վարշավայում (1880)․ առ 1914 թվականը գոյություն ուներ 26 բաժանմունք (արդ․ և մշակութային կենտրոններում)։

Պահնորդական բաժանմունք֊ի հիմնական խնդիրն էր հեղափոխական կազմակերպություններ և առանձին հեղափոխականներ հայտնաբերելը։ Բաժանմունքներն ունեին արտաքին հետախուզության գործակալներ (ֆիլյորէւեր) և գաղտնի գործակալներ, որոնք գործում էին քաղաքական կուսակցություններում։ Պահնորդական բաժանմունք վերացել է 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 99 CC-BY-SA-icon-80x15.png