Պալլաստե դաստակերտ (էստ․՝ Pallaste mõis, գերմ.՝ Pallas), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Պալդիսկի քաղաքում։

Պատմություն խմբագրել

Պալլաստե դաստակերտը հիմնադրվել է 1802 թ., երբ այն առանձնացվել է Կեիլա դաստակերտից։ Պալլաստե դաստակերտի առաջին սեփականատերն էր Կառլ ֆոն Հոյնինգեն-Հյունեն (Karl von Hoyningen-Huene)։

1816 թ. Պալլաստե դատակերտն անցել է Ռամմ (Ramm) ազնվականական ընտանիքին։

1867 թ. Պալլաստե դաստակերտը գնել են մոտակա Լեետսե դաստակերտի սեփականատերերը՝ ֆոն Ունգերն Շտեռնբերգները (von Ungern-Sternberg)։ Դաստակերտը վերջիններիս ընտանիքի ձեռքում մնում է մինչև պետականացումը, այսինքն՝ 1919 թ-ը։

Պալլաստե դաստակետի շինություններից ներկայումս չեն պահպանվել։ Դաստակերտի տարածքի ներկա շինություններն ավելի ուշ շրջանի կառույցներ են կամ գրեթե ամբողջովին վերակառուցվել են։ Նախկին դաստակերտի մասին հիշեցնում են միայն երկու լճակները։

Արտաքին հղումներ խմբագրել