Պալացցո Կոնտարի դել Բովոլո

Պալացցո Կոնտարի դել Բովոլո (իտալ.՝ Palazzo Contarini del Bovolo), պալատ Վենետիկում, Սան Մարկո շրջանում։

Պալացցո Կոնտարի դել Բովոլո
իտալ.՝ Palazzo Contarini del Bovolo
Երկիր`Իտալիա
Ճարտարապետական ոճ`Գոթիկա
Ճարտարապետ`Ջիովաննի Սանդի
Կառուցման
ժամանակաշրջան`
1499
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պալատը կառուցվել է 1499 թվականին Պետրո Կոնտարինի համար։ Պալատի հիմնական հատկություններից է նուրբ պարուրաձև սանդուղքը (ճարտարապետ Ջիովաննի Սանդի)։ Սանդուղքը տանում է դեպի կամարակապ սրահ, որից բացվում է քաղաքային կտուրների հիասքանչ համայնապատկերը։ Ներկա ժամանակում սանդուղքը վերանորոգվում է և փակ է այցելուների համար։ Պալատը գտնվում է Կամպո Մանինի մոտ գտնվող Ռեալտո[1] կամրջի մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Официальный сайт дворца». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.